Նորություններ

Մայքլ Էսսիենը ցանկանում է վերադառնալ «Չելսի»

04.04.2013, 15:45

Մայքլ Էսսիեն«Չելսիի» կիսապաշտպան Մայքլ Էսսիենը, ով վարձակալությամբ հանդես է գալիս Մադրիդի «Ռեալում», ակնկալում է, որ հաջորդ մրցաշրջանը կսկսի «ազնվականների» կազմում:

 

Կա հավանականություն, որ այս ամռանը «Չելսին» կգլխավորի Ժոզե Մոուրինյոն: Հենց պորտուգալացի մասնագետը նախաձեռնեց Էսսիենի վարձակալությունը: Այս դեպքում 30-ամյա ֆուտբոլիստը երկրորդ հնարավորությունը կստանա «Սթեմֆորդ Բրիջում»:

 

-Ես պայմանագիր ունեմ «Չելսիի» հետ և այս պահին «Ռեալում» եմ միայն վարձավճարով: Այնպես որ ոչինչ չի փոխվել:

 

«Չելսին» դեռ կարող է տիտղոսներ նվաճել գավաթային առաջնություններում, հետևաբար մարդիկ չպետք է նրանց հանեն ցուցակից: Հետևում եմ «Չելսիի» խաղին ամբողջ մրցաշրջանի ընթացքում: Չնայած որ հենց սկզբում ամեն ինչ չէր ընթանում իրենց պլանավորածի պես, կարծում եմ, որ դա կարելի է բացատրել այն հանգամանքով, որ այս մրցաշրջանն անցումային էր,- հայտնել է Մայքլը: The Sport Review

Լիվերպուլը Չեմպիոնների Լիգայի գավաթը զիջեց Մադրիդի Ռեալին (տեսանյութ)

27.05.2018, 10:17

Լիվերպուլը Չեմպիոնների Լիգայի գավաթը զիջեց Մադրիդի Ռեալին (տեսանյութ)

Գարեթ Բեյլի դուբլի դուբլի շնորհիվ «Մադրիդի Ռեալը» Չեմպիոնների Լիգայի եզրափակչում 3-1 հաշվով հաղթանակ տարավ «Լիվերպուլի» նկատմամբ։

կարդալ...

«Չելսի» 1-1 «Հադերսֆիլդ» (տեսանյութ)

10.05.2018, 12:43

«Չելսի» 1-1 «Հադերսֆիլդ» (տեսանյութ)

Երեկ կեսգիշերին կայացավ Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրից հետաձգված «Չելսի» - «Հադերսֆիլդ» հանդիպումը։

կարդալ...