Նորություններ

Մանուել Պելեգրինի․ «Ռեալը» և «Բարսելոնան» չեն ցանկանա հանդիպել մեզ հետ»

29.11.2013, 17:42

Մանուել Պելեգրինի«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հայտնել է, որ իր համար այնքան էլ կարևոր չէ, թե Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչում որ թիմի հետ կմրցեն:

 

Ինչպես հայտնի է, «Մանչեսթեր Սիթին» ապահովել է իր տեղը հաջորդ փուլում: Ամենայն հավանականությամբ, «քաղաքայինները» երկրորդ տեղով դուրս կգան խմբից, քանի որ «Ալյանս Արենայում» «Բավարիային» երեք գնդակի առավելությամբ հաղթելը քիչ հավանական է:

 

Այս պարագայում, Մանուել Պելեգրինիի սաներին սպասվում է այնպիսի մրցակիցներ, ինչպիսիք են «Ռեալ Մադրիդը» և «Բարսելոնան»:

 

-Իսպանիայում ուժեղ ակումբներ կան՝ հատկապես «Ռեալը», «Բարսելոնան» և «Ատլետիկոն»: Սակայն ինձ այնքան էլ չի հետաքրքրում, թե ում հետ կմրցենք հաջորդ փուլում: Մենք շատ ուժեղ կազմ ունենք: Մարդիկ կարող են ասել, որ մեզ համար դժվար կլինի «Ռեալի» կամ «Բարսելոնայի» դեմ, սակայն վստահ եմ, որ այս ակումբներից ոչ մեկը չի ցանկանա հանդիպել մեզ,- ասել է Պելեգրինին: Daily Mirror

Ֆրեդը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

21.06.2018, 18:42

Ֆրեդը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է «Շախտյորի» և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆրեդին գնելու մասին։

կարդալ...

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

20.06.2018, 10:17

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

«Արսենալը» պաշտոնապես հայտնեց Գերմանիայի ազգային հավաքականի և Լևերկուզենի «Բայերի» դարպասապահ Բերնդ Լենոյին գնելու մասին։ Գործարքն արժեցել է մոտ 22 մլն ֆունտ։

կարդալ...