Մոտակա հանդիպումը

20 հոկտեմբեր 2018, 15:30

Նորություններ

Մանուել Պելեգրինի․ «Կպայքարենք բոլոր չորս տիտղոսների համար»

19.08.2013, 17:06

Մանուել Պելեգրինի«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հուսով է, որ իր թիմը հաջող հանդես կգա բոլոր չորս մրցաշարերում, որոնց մասնակցում է:

 

-Նյարդայի՞ն եմ: Ամենևին ոչ: Ես հիանալի թիմ ունեմ, դրա համար շատ հանգիստ եմ: Ես աշխատել եմ շատ տարբեր առաջնություններում: Հեշտ չէ մարզել «Ռիվեր Փլեյթն»՝ Արգենտինայում, կամ «Ռեալ Մադրիդն»՝ Իսպանիայում: Ես հպարտանում եմ իմ նոր աշխատանքով, սակայն չեմ փորձի համեմատություններ անել: Բոլոր առաջնություններն էլ լավն են, և ես կփորձեմ հասնել առավելագույն արդյունքի:

 

Ինձ համար շատ ավելի կարևոր է Չեմպիոնների Լիգան, սակայն կա նաև Պրեմիեր Լիգան: Ես ցանկանում եմ, որ լավ խաղանք բոլոր չորս առաջնություններում՝ Չեմպիոնների Լիգա, Պրեմիեր Լիգա, Անգլիայի գավաթ, Անգլիայի Լիգայի գավաթ, և փորձենք հաղթել բոլորն էլ:

 

Մենք շատ ուժեղ թիմ ունենք, որը կարող է հաղթել այս բոլոր առաջնություններն էլ: Կարծում եմ՝ մենք մեր բոլոր լավ կողմերը ցույց կտանք այս մրցաշարերում: Մրցաշրջանի ավարտին կտեսնենք, թե ինչքան տիտղոս կնվաճենք,- ասել է Պելեգրինին:

 

Հիշեցնենք, որ Պրեմիեր Լիգայում Պելեգրինիի թիմի առաջին խաղը տեղի կունենա այսօր: «Քաղաքայինները» սեփական հարկի տակ կընդունեն «Նյուքասլ Յունայթեդին»:

«Քարդիֆ Սիթի» 0-5 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

23.09.2018, 11:11

«Քարդիֆ Սիթի» 0-5 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր առաջնության նորեկ «Քարդիֆ Սիթիին»։

կարդալ...

«Մանչեսթեր Սիթի» 3-0 «Ֆուլհեմ» (տեսանյութ)

16.09.2018, 10:16

«Մանչեսթեր Սիթի» 3-0 «Ֆուլհեմ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր առաջնության նորեկներից «Ֆուլհեմին»։

կարդալ...