Նորություններ

«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է եկել Շվայնշտայգերի հարցում

11.07.2015, 09:11

Բաստիան Շվայնշտայգեր«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է եկել Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերի տրանսֆերը գնելու հարցում:

 

Գերմանական Bild պարբերականի հաղորդմամբ, «կարմիր սատանաները» 30-ամյա ֆուտբոլիստի համար կվճարեն 15 մլն ֆունտ, իսկ Բաստիանի հետ 3 տարվա պայմանագիր կստորագրեն:

 

Manchester Evening News-ը հաստատում է Գերմանիայի իր գործընկերների տարածած ինֆորմացիան 3-ամյա պայմանագրի հարցում, սակայն պնդում է, որ Շվայնշտայգերը «Յունայթեդին» կմիանա ընդամենը 5,75 մլն ֆունտով:

 

Գերմանացի ֆուտբոլիստը լավ ծանոթ է «սատանաների» գլխավոր մարզիչ Լուի վան Գալին, ում հետ երկու տարի աշխատել է մյունխենյան թիմում: «Օլդ Թրաֆորդում» Բաստիանը պետք է թեթևացնի 33-ամյա Մայքլ Կարրիկի գործը, ումից շատ բան էր կախված նախորդ մրցաշրջանում:

 

Շվայնշտայգերի տրանսֆերի իրականացումը վերջ կդնի «Սաութհեմպտոնի» կիսապաշտպան Մորգան Շնայդերլինի հանդեպ ունեցած «Յունայթեդի» հետաքրքրությանը: Լուրերի համաձայն, Բաստիանի տրանսֆերի հարցում առաջ քայլ լինելու պատճառով «Յունայթեդը» նոր առաջարկություն չի ներկայացնում ֆրանսիացու համար:

 

Բացի այդ, «Բավարիայի» խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն հերքել է այն լուրերը, որ իր ակումբը կարող է Շվայնշտայգերին փոխանակել «Յունայթեդի» վինգեր Անխել Դի Մարիայի հետ:
-Այս անգամ ես կտրականապես հերքում եմ դա: Մենք երբեք չենք քննարկել դա, և երբեք դա չի հնչել ո՛չ Մյունխենում, ո՛չ Մանչեսթերում:
Ամեն օր տարբեր լուրեր են շրջանառվում: Ես չեմ հետաքրքրվում և չեմ ցանկանում ամեն օր հերքել դրանք: Ես դրանք կարդում եմ երեկոյան քնելուց առաջ և ժպիտով քնում եմ:

 

Պետք չէ հավատալ բոլոր լուրերին, հատկապես եթե նրանք գալիս են Անգլիայից,- ասել է Ռումենիգեն: Sky Sports

«Մանչեսթեր Յունայթեդ» 2-0 «Սուոնսի Սիթի» (տեսանյութ)

31.03.2018, 20:18

«Մանչեսթեր Յունայթեդ» 2-0 «Սուոնսի Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր Ուելսը ներկայացնող «Սուոնսի Սիթիին»։

կարդալ...

«Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց «Սևիլյային» և դուրս մնաց Չեմպիոնների Լիգայից

14.03.2018, 13:13

«Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց «Սևիլյային» և դուրս մնաց Չեմպիոնների Լիգայից

Երեկ կեսգիշերին «Օլդ Թրաֆորդում» կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Սևիլյա» պատասխան հանդիպումը։

կարդալ...