Նորություններ

«Մանչեսթեր Յունայթեդը» Ռունիին 52 մլն ֆունտ արժողությամբ պայմանագիր կառաջարկի

15.11.2013, 12:40

Ուեյն ՌունիԻնչպես հաղորդում է The Sun-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է Ուեյն Ռունիին նոր պայմանագիր առաջարկել:

 

Անցած ամառ 27-ամյա անգլիացին ցանկանում էր լքել «Օլդ Թրաֆորդը», սակայն մանկունյանցիների նոր մարզիչ Դևիդ Մոյեսին հաջողվեց Ռունիին համոզել մնալ «Յունայթեդում»: Այդ պահից Ուեյնը հիանալի ֆուտբոլ է ցուցադրում և համարվում է թիմի իրական առաջատարը:

 

Աղբյուրի հաղորդմամբ, մանչեսթերյան ակումբը ցանկանում է Ռունիի ծառայություններից օգտվել մինչև նրա կարիերայի ավարտը: «Կարմիր սատանաների» ղեկավարները գործնականում պատրաստել են 52 մլն ֆունտ արժողությամբ պայմանագիրը:

 

Առայժմ հայտնի չէ, թե ինչպիսին կլինի Ռունիի պատասխանը:

«Լիվերպուլը» պարզունակ ֆուտբոլ է խաղում․ Սուլշեր

20.01.2020, 16:57

«Լիվերպուլը» պարզունակ ֆուտբոլ է խաղում․ Սուլշեր

«Լիվերպուլից» կրած 2-0 հաշվով պարտությունից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գուննար Սուլշերը հայտնել է, որ Յուրգեն Կլոպի թիմը խաղում է միիալար և երկար փոխանցումներով ֆուտբոլ։

կարդալ...

Լիվերպուլի առաջին կանգառը: Ման. Յունայթեդ-Լիվերպուլ 1-1

22.10.2019, 12:46

Լիվերպուլի առաջին կանգառը: Ման. Յունայթեդ-Լիվերպուլ 1-1

Ձեզ ենք ներկայացնում Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրի կենտրոնական հանդիպման՝ «Մանչեսեթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ» խաղի մեր անդրադարձը։

կարդալ...