Նորություններ

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է վերադարձնել Ռոնալդուին

26.06.2013, 21:31

Կրիստիանու ՌոնալդուԻսպանական El Pais լրատվականը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է վերադարձնել «Ռեալի» աստղ Կրիշտիանու Ռոնալդուին:

 

Հաղորդվում է, որ մոտակա օրերին «Յունայթեդի» ղեկավարությունը հանդիպում կունենա պորտուգալացի ֆուտբոլիստի հետ, ով 2009թ-ին ռեկորդային 80 մլն ֆունտի դիմաց լքեց «Օլդ Թրաֆորդը»:

 

Ակնհայտ է, որ «Ռեալի» նոր մարզիչ Կարլո Անչելոտին մտադիր է պահել Ռոնալդուին, սակայն այս իրավիճակում շատ բան է կախված ֆուտբոլիստից: Եթե Ռոնալդուն հրաժարվի նոր պայմանագիր ստորագրելուց և պահանջի բաց թողնել իրեն, ապա ակումբին այլ բան չի մնա, քան վաճառել աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստներից մեկին:

 

Աղբյուրի հաղորդմամբ, «Յունայթեդը» սկսել է աշխատել Ռոնալդուի հնարավոր վերադարձի համար դեռ այն ժամանակ, երբ «մանկունյանցիների» ղեկին Սէր Ալեքս Ֆերգյուսոնն էր:

Ֆրեդը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

21.06.2018, 18:42

Ֆրեդը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է «Շախտյորի» և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆրեդին գնելու մասին։

կարդալ...

Լիվերպուլը Չեմպիոնների Լիգայի գավաթը զիջեց Մադրիդի Ռեալին (տեսանյութ)

27.05.2018, 10:17

Լիվերպուլը Չեմպիոնների Լիգայի գավաթը զիջեց Մադրիդի Ռեալին (տեսանյութ)

Գարեթ Բեյլի դուբլի դուբլի շնորհիվ «Մադրիդի Ռեալը» Չեմպիոնների Լիգայի եզրափակչում 3-1 հաշվով հաղթանակ տարավ «Լիվերպուլի» նկատմամբ։

կարդալ...