Նորություններ

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի» (անոնս)

25.03.2014, 11:29

MU-MCԱյսօր երեկոյան տեղի կունենա Պրեմիեր Լիգայի 28-րդ տուրից հետաձգված մանչեսթերյան դերբին: «Յունայթեդը» կհյուրընկալի սկզբունքային մրցակից «Մանչեսթեր Սիթիին»:

 

Ընթացիկ մրցաշրջանը կարելի է ձախողված համարել «Յունայթեդի» համար, որն այս պահին զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը: Դևիդ Մոյեսի սաները դուրս են մնացել Անգլիայի գավաթային առաջնություններից, իսկ Չեմպիոնների Լիգայում պայքարը շարունակելու ամենից քիչ շանսերն ունեն:

 

Ի տարբերություն «Յունայթեդի», նրանց այսօրվա մրցակիցն այս մրցաշրջանում արդեն հաղթել է Լիգայի գավաթը, իսկ Պրեմիեր Լիգայում դեռևս շարունակում է չեմպիոնական պայքարը: «Մանչեսթեր Սիթին» այս պահին զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը, սակայն առաջատար «Չելսիից» երեք խաղ պակաս է անցկացրել: Ընթացիկ մրցաշրջանում Մանչեսթեր քաղաքը ներկայացնող այս ակումբների առաջին դիմակայությունն ավարտվեց Մանուել Պելեգրինիի թիմի ջախջախիչ հաղթանակով՝ 4:1:

 

Թիմերն ընդհանուր առմամբ հանդիպել են 166 անգամ և առավելությունը «Յունայթեդի» կողմն է, որը հաղթել է միմյանց միջև անցկացված խաղերից 69-ում: 50 անգամ գրանցվել է ոչ ոքի և միայն 47 խաղում են ուժեղ գտնվել «քաղաքայինները»:

 

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 23:45-ին:

Մեր կանխատեսումը՝ 1:2:

«Մանչեսթեր Սիթին» իր համար ռեկորդային գումարով գնեց Ռիյադ Մահրեզին

11.07.2018, 14:50

«Մանչեսթեր Սիթին» իր համար ռեկորդային գումարով գնեց Ռիյադ Մահրեզին

«Մանչեսթեր Սիթին» թարմացրեց իր տրանսֆերային ռեկորդը՝ 60 մլն ֆունտ վճարելով «Լեսթերի» վինգեր Ռիյադ Մահրեզի համար։

կարդալ...

Ֆրեդը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

21.06.2018, 18:42

Ֆրեդը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է «Շախտյորի» և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆրեդին գնելու մասին։

կարդալ...