Նորություններ

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի» (անոնս)

12.04.2015, 09:58

MU-MCՊրեմիեր Լիգայի 32-րդ տուրի կենտրոնական հանդիումը կկայանա Մանչեսթեր քաղաքի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, ուր գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» կհյուրընկալվի իր սկզբունքային մրցակցին:

 

Մրցաշարային աղյուսակում մանչեսթերյան երկու ակումբները մեկ միավորի տարբերությանմբ գտնվում են միմյանց հարևանությամբ: Հաղթողը լավ հնարավորություն կստանա միջամտելու առաջնության չեմպիոնական պայքարին: Սակայն եթե վերջին խաղերում «կարմիր սատանաները» շարունակում են միավորներ հավաքել և բարելավել իրենց դիրքերը, ապա «քաղաքայիններն» օրացույցային այս տարում շարունակում են զիջել իրենց դիրքերը: «Սիթին» վերջին հինգ խաղերից պարտվել է երեքում, ընդ որում այնպիսի մրցակիցների, ինչպիսիք են «Կրիստալ Փելեսը» և «Բերնլին»:

 

Մանչեսթերյան այս երկու գրանդներն ընդհանուր առմամբ հանդիպել են 168 անգամ և առվելությունը երկրի ամենատիտղոսակիր ակումբի կողմն է: «Յունայթեդը» հաղթել է միմյանց միջև անկացված խաղերից 69-ում: 50 անգամ թիմերը միավոր են կիսել և միայն 49 անգամ է ուժեղ գտնվել «Սիթին»:

 

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 19:00-ին:

Մեր կանխատեսումը՝ 2:1

«Լիվերպուլ» 4-3 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

14.01.2018, 22:07

«Լիվերպուլ» 4-3 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում, ուր «Լիվ երպուլը» հյուրընկալել էր առաջատար «Մանչեսթեր Սիթին»։

կարդալ...

«Բորնմուտ» 2-1 «Արսենալ» (տեսանյութ)

14.01.2018, 19:24

«Բորնմուտ» 2-1 «Արսենալ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի այսօրվա առաջին խաղում «Արսենալը» հյուրընկալվել էր 17-րդ հորիզոնականում գտնվող «Բորնմուտին», որը պատմության մեջ իր առաջին հաղթանակը տարավ «զինագործների» նկատմամբ։

կարդալ...