Մոտակա հանդիպումը

20 հոկտեմբեր 2018, 15:30

Նորություններ

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի» (անոնս)

05.05.2013, 12:02

Մանչեսթեր Յունայթեդ - ՉելսիՊրեմիեր Լիգայի 36-րդ տուրի կենտրոնական խաղում միմյանց կհանդիպեն ընթացիկ մրցաշրջանում չեմպիոն հռչակված «Մանչեսթեր Յուանյթեդը» և 4-րդ հորիզոնականում գտնվող «Չելսին»:

 

«Մանկունյանցիները» չեմպիոնի կարգավիճակով իրենց երկրորդ խաղը կանցկացնեն: Առաջինում Սէր Ալեքսի սաները միավոր կիսեցին «Արսենալի» հետ (1:1):

 

«Չելսին» բավական վստահ է անցկացնում առաջնության ավարտը: «Ազնվականների» գործերը հաջող են նաև Եվրոպա Լիգայում, ուր նրանք հասել են եզրափակիչ:

 

Այս թիմերը առաջին անգամ հանդիպել են 1905 թվականի դեկտեմբերի 25-ին: Ընդհանուր առմամբ միմյանց դեմ դուրս են եկել 168 անգամ, որից 72-ը ավարտվել է «Յունայթեդի» հաղթանակով, 46 անգամ հաջողության է հասել «Չելսին» և 50 խաղ ավարտվել է ոչ-ոքի արդյունքով: Միմյանց միջև կայացած վերջին 10 խաղից 5-ում հաղթել է «Յունայթեդը» և միայն 2 անգամ՝ «Չելսին»:

 

«Ազնվականները» «Օլդ Թրաֆորդում» վերջին անգամ հաղթել են 2010 թվականի ապրիլի 12-ին:

 

«Չելսին» պայքարում է լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու համար և այսօրվա հաղթանակը կարող է մեծացնել շանսերը: Լոնդոնյան ակումբը հավասար միավորներ ունի 5-րդ հորիզոնականում գտնվող «Տոտտենհեմի» հետ:

 

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 19:00-ին:

Խաղին կարող եք online հետևել մեր կայքում՝ հետևյալ հղումով:

Մեր կանխատեսումը՝ 2:1:

«Լիվերպուլ» 0-0 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

07.10.2018, 21:23

«Լիվերպուլ» 0-0 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրում կենտրոնական խաղում միմյանց էին հանդիպել առաջատարներից «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին»։

կարդալ...

«Սաութհեմպտոն» 0-3 «Չելսի» (տեսանյութ)

07.10.2018, 19:09

«Սաութհեմպտոն» 0-3 «Չելսի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվել էր 16-րդ հորիզոնականում գտնվող «Սաութհեմպտոնին»։

կարդալ...