Նորություններ

«Մանչեսթեր Յունայթեդ» 1-2 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

10.09.2016, 17:25

mu-mcՊրեմիեր Լիգայի 4-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, ուր «Յունայթեդն» ընդունել էր սկզբունքային մրցակից «Մանչեսթեր Սիթիին»։

 

Խաղի հիմնական իրադարձությունները ծավալվեցին առաջին խաղակեսում, որում գրանցվեց 3 գոլ։ «Քաղաքայինները» ակտիվ սկսեցին հանդիպումը և առաջին խաղակեսում կարողացան երկու անգամ գրավել Դավիդ դե Խեայի պաշտպանած դարպասը։ Ընդմիջումից 3 րոպե առաջ Զլատան Իբրահիմովիչին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը։

 

Երկրորդ խաղակեսը «Յունայթեդը» սկսեց առանց Մխիթարյանի։ «Կարմիր սատանաները» կարողացան հավասարեցնել խաղը, սակայն հաշվի մեջ փոփոխություն չգրանցվեց։ Պեպ Գվարդիոլայի «Սիթին» հաղթեց Ժոզե Մոուրինյոյի «Յունայթեդին» և վաստակած 12 միավորով բարձրացավ առաջին հորիզոնական։

 

Գոլեր․ Դե Բրյույնե՝ 15ր, Իհեանաչո՝ 36ր, Իբրահիմովիչ՝ 42ր։

«Լիվերպուլ» 4-3 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

14.01.2018, 22:07

«Լիվերպուլ» 4-3 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում, ուր «Լիվ երպուլը» հյուրընկալել էր առաջատար «Մանչեսթեր Սիթին»։

կարդալ...

«Բորնմուտ» 2-1 «Արսենալ» (տեսանյութ)

14.01.2018, 19:24

«Բորնմուտ» 2-1 «Արսենալ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի այսօրվա առաջին խաղում «Արսենալը» հյուրընկալվել էր 17-րդ հորիզոնականում գտնվող «Բորնմուտին», որը պատմության մեջ իր առաջին հաղթանակը տարավ «զինագործների» նկատմամբ։

կարդալ...