Մոտակա հանդիպումները

26 հունվար 2021, 22:00

Նորություններ

«Մանչեսթեր Յունայթեդ» 2-1 «Լեսթեր Սիթի» (տեսանյութ)

11.08.2018, 09:28

Պրեմիեր Լիգայի 2018/19 մրցաշրջանի մեկնարկը տրվեց «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, ուր «Յունայթեդը» հյուրընկալել էր «Լեսթեր Սիթիին»։

 

«Կարմիր սատանաները» հաղթանակով մեկնարկեցին այս առաջնությունը։ Արդեն 3-րդ րոպեին 11 մետրանոցից դաշտի տերերին առաջ մղեց Պոլ Պոգբան։ 83-րդ րոպեին Խուան Մատայի փոխանցումից հետո Լյուկ Շոուին կրկնապատկեց հաշվի առավելությունը, իսկ ավելացրած ժամանակի 2-րդ րոպեին հյուրերի միակ գոլը խփեց Ջեյմի Վարդին։

 

Գոլեր․ Պոգբա՝ 3ր (11մ), Շոու՝ 83ր, Վարդի՝ 90+2ր։

Հարձակվող, ում հետ արժե պատերազմի գնալ

20.12.2020, 22:03

Հարձակվող, ում հետ արժե պատերազմի գնալ

    Վերջերս Բրենդան Ռոջերսին հարցրեցին, թե հեշտ է արդյո՞ք մարզել Վարդիին․ Լեսթերի մարզիչը պատասխանեց, որ Ջեյմին ոչ միայն աշխատասեր է, այլ նաև խելացի է տակտիկապես։ Վերջին պնդումը զարմանք առաջացրեց որոշ լրագրողների շրջանում, քանի որ ԱՊԼ-ում անհիմն կարծրատիպ կա, որ Վարդին պայքարող հարձակվող է, ընդամենը։ Քեյն չէ, ով կարողանում է սկսել գրոհը, կամ Ինգս չէ,...

կարդալ...

Դժբախտ Բրայթոնը

26.09.2020, 21:53

Դժբախտ Բրայթոնը

Բրայթոնին ուղղակի հետապնդում է անհաջողությունը։  Այսօրվա Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում (2-3) Բրայթոնի ֆուտբոլիստները ոչ  միայն ունեին բացահայտ առավելություն․ (18-7 հարվածներ դեպի դարպասը, հարվածներ դարպասին 5-3, xG- երով  2,98-1,58 ի հօգուտ Բրայթոնի), այլ նաև 5 անգամ նրանց հարվածներիվ հետո գնդակը ետ է մղվել դարպասաձողերից։

կարդալ...