• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Յունայթեդ» 2-2 «Ֆուլհեմ» (տեսանյութ)

MUՊրեմիեր Լիգայի 25-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունել էր վերջին հորիզոնականում գտնվող «Ֆուլհեմին»:

«Օլդ Թրաֆորդում» բավական դրամատիկ խաղ ստացվեց, որում գրանցվեց մարտական ոչ ոքի: Հանդիպման հաշիվը 19-րդ րոպեին բացեց Սթիվ Սիդուելը, ում խփած գոլի շնորհիվ մինչև 78-րդ րոպեն լոնդոնցիները առաջ էին հաշվի մեջ: Սակայն Մոյեսի սաները կամային հատկանիշներ դրսևորեցին և կարողացան 2 րոպեի ընթացքում վերականգնել հաշվի հավասարությունը և առաջ անցնել հաշվի մեջ: Գոլերի հեղինակ դարձան Ռոբին վան Պերսին և Մայքլ Կարրիկը: Թվում էր, թե ամեն ինչ վճռված է, երբ խաղի վերջին րոպեին գնդակը Դե Խեայի դարպասն ուղարկեց Դարեն Բենթը (2:2):

Այս խաղից հետո «Յունայթեդը» կշարունակի վաստակած 41 միավորով զբաղեցնել 7-րդ հորիզոնականը:

Գոլեր. Սիդուել՝ 19ր, վան Պերսի՝ 78ր, Կարրիկ՝ 80ր, Բենթ՝ 90ր:

Թեմատիկ նորություններ