Նորություններ

«Մանչեսթեր Յունայթեդ» 3-1 «Ռեալ» (տեսանյութ)

03.08.2014, 08:06

Մանչեսթեր Յունայթեդ ՌեալԱՄՆ-ում ընթացող International Champions Cup ընկերական մրցաշարի A խմբում այսօր միմյանց էին հանդիպել «Մանչեսթեր Յունայթեդը» և Չեմպիոնների Լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը»:

 

«Կարմիր սատանաները» վստահ հաղթանակ տարան իսպանական գրանդի նկատմամբ (3:1): Դուբլի հեղինակ դարձավ Էշլի Յանգը, մեկ անգամ էլ «արքայական ակումբի» դարպասը գրավեց Խավիեր Էրնանդեսը: «Ռեալի» միակ գոլն էլ 11-մետրանոցից խփեց անցած ամառ Անգլիայից հեռացած Գարեթ Բեյլը:

 

Ավելացնենք, որ «Յունայթեդը» 8 միավորով խմբի առաջատարն է, իսկ «Ռեալը» 1 միավորով զբաղեցնում է վերջին հորիզոնականը:

 

Գոլեր. Յանգ՝ 20ր, 37ր, Բեյլ՝ 27ր (11մ), Էրնանդես՝ 80ր:

Սուլշերի ժամանակաշրջան, նվաճումներ և ձախողումներ (վերլուծություն)

22.06.2020, 17:06

Սուլշերի ժամանակաշրջան, նվաճումներ և ձախողումներ (վերլուծություն)

Յունայթեդում վստահության բացակայության, Սուլշերի սխալների ու նվաճումների, 2006 թվականից հետո ձմեռային լավագույն տրանսֆերի և թիմի նոր քաղաքականության մասին.

կարդալ...

«Լիվերպուլը» պարզունակ ֆուտբոլ է խաղում․ Սուլշեր

20.01.2020, 16:57

«Լիվերպուլը» պարզունակ ֆուտբոլ է խաղում․ Սուլշեր

«Լիվերպուլից» կրած 2-0 հաշվով պարտությունից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գուննար Սուլշերը հայտնել է, որ Յուրգեն Կլոպի թիմը խաղում է միիալար և երկար փոխանցումներով ֆուտբոլ։

կարդալ...