Նորություններ

«Մանչեսթեր Յունայթեդ» 4-1 «Լեսթեր Սիթի» (տեսանյութ)

24.09.2016, 17:27

mu-leicesterՊրեմիեր Լիգայի 6-րդ տուրի մեկնարկը տրվեց «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, ուր «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր գործող չեմպիոն «Լեսթեր Սիթիին»։

 

Վերջին երեք անընդմեջ խաղերում պարտություն կրած «կարմիր սատանաները» վստահ հաղթանակ տարան հյուրերի նկատմամբ։ Մոուրինյոյի սաները հանդիպման ելքը վճռեցին դեռ առաջին խաղակեսում։ Գոլերի հեղինակ դարձան Քրիս Սմոլլինգը, Խուան Մատան, Մարկուս Ռաշֆորդը և Պոլ Պոգբան։ «Աղվեսների» միակ գոլն էլ խփեց Դեմարայ Գրեյը։

 

Այս հաղթանակից հետո «Յունայթեդը»՝ վաստակած 12 միավորով բարձրացավ 3-րդ հորիզոնական։

 

Գոլեր․ Սմոլինգ՝ 22ր, Մատա՝ 37ր, Ռաշֆորդ՝ 40ր, Պոգբա՝ 42ր, Գրեյ՝ 59ր։

Սուլշերի ժամանակաշրջան, նվաճումներ և ձախողումներ (վերլուծություն)

22.06.2020, 17:06

Սուլշերի ժամանակաշրջան, նվաճումներ և ձախողումներ (վերլուծություն)

Յունայթեդում վստահության բացակայության, Սուլշերի սխալների ու նվաճումների, 2006 թվականից հետո ձմեռային լավագույն տրանսֆերի և թիմի նոր քաղաքականության մասին.

կարդալ...

«Լիվերպուլը» պարզունակ ֆուտբոլ է խաղում․ Սուլշեր

20.01.2020, 16:57

«Լիվերպուլը» պարզունակ ֆուտբոլ է խաղում․ Սուլշեր

«Լիվերպուլից» կրած 2-0 հաշվով պարտությունից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գուննար Սուլշերը հայտնել է, որ Յուրգեն Կլոպի թիմը խաղում է միիալար և երկար փոխանցումներով ֆուտբոլ։

կարդալ...