Նորություններ

«Մանչեսթեր Սիթիին» պետք է Իբրահիմովիչը

12.07.2013, 16:21

Զլատան ԻբրահիմովիչՄոտակա օրերին «Մանչեսթեր Սիթին» կսկսի բանակցությունները «ՊՍԺ»-ի և Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչին ձեռք բերելու համար: Այս մասին հայտնում է L'Equipe-ը:

 

Ավելի վաղ շվեդի գործակալ Մինո Ռայոլան արդեն հանդիպել է «Ռեալ Մադրիդի» ղեկավարության հետ, իսկ մի քանի օր հետո նա կհանդիպի «Սիթիի» ղեկավարիների հետ:

 

«Քաղաքայինները» ստիպված էին դիմել 31-ամյա Զլատան Իբրահիմովիչի թեկնածությանն այն բանից հետո, երբ «Նապոլիի» հետ բանակցություններն Էդինսոն Կավանիի հարցում մտան փակուղի. ուրուգվայցին որոշել է կարիերան շարունակել հենց «ՊՍԺ»-ում:

 

Աղբյուրի համաձայն, «Սիթին» Իբրահիմովիչով դեռևս անցած ամառ էր հետաքրքրվում, բայց այն ժամանակ միայն գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի ցանկությունը բավարար չեղավ: Ավարտված մրցաշրջանում Զլատանը 34 խաղում խփել է 30 գնդակ և դարձել է Ֆրանսիայի չեմպիոն:

 

Հավելենք, որ Իբրահիմովիչը ոչ միայն «ՊՍԺ»-ում է չեմպիոն դարձել, այլև իր մյուս ակումբներում ևս. «Այաքսում», «Յուվենտուսում», «Ինտերում», «Բարսելոնայում» և «Միլանում»: Սակայն անգլիական ֆուտբոլում Զլատանը դեռևս իրեն չի դրսևորել:

«Մանչեսթեր Սիթի» 3-1 «Նյուքասլ Յունայթեդ» (տեսանյութ)

20.01.2018, 23:29

«Մանչեսթեր Սիթի» 3-1 «Նյուքասլ Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրում առաջատար «Մանչեսթեր Սիթին» ընդունել էր 15-րդ հորիզոնականում գտնվող «Նյուքասլ Յունայթեդին»։

կարդալ...

«Լիվերպուլ» 4-3 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

14.01.2018, 22:07

«Լիվերպուլ» 4-3 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում, ուր «Լիվ երպուլը» հյուրընկալել էր առաջատար «Մանչեսթեր Սիթին»։

կարդալ...