Նորություններ

«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահը տեղափոխվեց «Սանդերլենդ»

16.06.2014, 22:44

Կոստել Պանտիլմոն«Սանդերլենդը» պաշտոնապես հայտնել է «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Կոստել Պանտիլմոնի հետ 4 տարվա պայմանագիր ստորագրելու մասին: Գործարքը տեղի է ունեցել ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:

 

Պայմանագիրն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից, երբ լրանա 27-ամյա ռումինացու պայմանագիրը «Սիթիի» հետ: «Մանչեսթերում» Կոստիլն անցկացրել է 3 տարի՝ մասնակցելով Պրեմիեր Լիգայի 29 հանդիպման:

 

«Սիթիում» նա համարվում էր հիմնական դարպասապահ Ջո Հարտին փոխարինող, իսկ «Սանդերլենդում» նրան սպասվում է մրցակություն Վիտո Մանոնեի հետ:

 

Ավելացնենք, որ Պանտիլմոնը դարձավ այս ամռանը «Սանդերլենդի» արդեն երրորդ նորեկը Բիլլի Ջոնսից և Խորդի Գոմեսից հետո:

«Լիվերպուլ» 4-3 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

14.01.2018, 22:07

«Լիվերպուլ» 4-3 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում, ուր «Լիվ երպուլը» հյուրընկալել էր առաջատար «Մանչեսթեր Սիթին»։

կարդալ...

Քեյնը և Գվարդիոլան դեկտեմբեր ամսվա լավագույններն են

13.01.2018, 13:34

Քեյնը և Գվարդիոլան դեկտեմբեր ամսվա լավագույններն են

«Տոտտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը և «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ճանաչվել են Պրեմիեր Լիգայի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ և լավագույն մարզիչ, համապատասխանաբար։

կարդալ...