Նորություններ

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվողը «Սանդերլենդո՞ւմ»

06.12.2012, 15:28

Ջոն Գվիդետտի«Սանդերլենդի» գլխավոր մարզիչ Մարտին Օ'Նիլը մտադիր է վարձակալել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ջոն Գվիդետտիին:

 

Ակումբի մարզիչը դեռ օգոստոսին էր մտադիր իրականացնել Գվիդետտիի ժամանումը «Ստադիում օֆ Լայթ», սակայն հարձակվողի առողջական վիճակի վատթարացման պատճառով գործարքը չկատարվեց:

 

Այս ընթացքում շվեդ ֆուտոբլիստը առողջացավ և նույնիսկ թարմացրեց պայմանագիրը «քաղաքայինների» հետ: Ձմռանը «Սիթիի» մարզչական շտաբն ամենայն հավանականությամբ վարձակալությամբ կտա Ջոնին, որպեսզի նա խաղային պրակտիկա ձեռք բերի:

 

Ըստ Daily Mail պարբերականի` «Սանդեռլենդը» ոչ միայն ցանկանում է կես տարով վարձակալել Գվիդետիին, այլ նաև մրցաշրջանի ավարտին գնել ֆուտբոլիստին 6.5 մլն ֆունտով:

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

14.07.2018, 16:33

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

«Չելսին» պաշտոնապես հայտարարեց «Նապոլիի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոյին 50 մլն ֆունտով գնելու մասին։

կարդալ...

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

14.07.2018, 10:36

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

«Լիվերպուլը» պաշտոնապես ավարտին հասցրեց «Ստոկ Սիթիի» վինգեր Ջերդան Շաքիրիի տրանսֆերը։ Գործարքի արժեքը կազմել է 13,5 մլն ֆունտ։

կարդալ...