Մոտակա հանդիպումը

22 սեպտեմբեր 2018, 15:30

Նորություններ

«Մանչեսթեր Սիթին» ամռանը կարող է բաժանվել 11 ֆուտբոլիստից

13.03.2013, 20:57

Մանչեսթեր Սիթի«Մանչեսթեր Սիթին» պատաստվում է մասշտաբային փոփոխության: Սպասվում է, որ ամռանը թիմը կլքեն 11 ֆուտբոլիստ: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:

 

Անցած ամառ «քաղաքայինները» անհաջող տրանսֆերային քաղաքականություն վարեցին: Ռոբերտո Մանչինիի թիմը այդպես էլ լուրջ համալրում չունեցավ, ինչի պատճառով թիմը ֆիասկոյի ենթարկեց Չեմպիոնների Լիգայում, իսկ Պրեմիեր Լիգայում գործնականում զրկվեց չեմպիոնության համար պայքարից:

 

«Սիթին» այժմ նոր ղեկավարներ ունի: Փոխվել են գործադիր և սպորտային տնօրենները:

 

Նոր ձեռքբերումներ ունենալուց առաջ պետք է ազատվել որոշ ֆուտբոլիստներից: Ամռանը կլրանան Կոլո Տուրեի, Ռոկե Սանտա Կրուզի և Ուեյն Բրիջի պայմանագրերը: Իսկ Ջոլեոն Լեսկոտի, Գարետ Բերրիի և Կառլոս Տևեսի պայմանագրերին մնացել է 1 տարի:

 

«Քաղաքայիններին» կարող են լքել նաև Մայկոնը, Սամիր Նասրին, Սքոթ Սինկլերը, Էդին Ջեկոն և Ջոն Գվիդետտին:

 

Ավելացնենք, որ անցած ամառ «Սիթիի» տրանսֆերային ցուցակում էին Դանիել Ագգեռը, Խավի Մարտինեսը, Դանիելե Դե Ռոսսին, Էդեն Ազարը և Ռոբին Վան Պերսին, սակայն Մանչինին բավարարվեց միայն Մատյա Նաստասիչով, Մայկոնով և Ջեք Ռոդվելով: Բոլոր 3 ֆուտբոլիստներին ձեռք բերելու համար «Սիթիին» 38 մլն ֆունտ է ծախսել:

«Մանչեսթեր Սիթի» 3-0 «Ֆուլհեմ» (տեսանյութ)

16.09.2018, 10:16

«Մանչեսթեր Սիթի» 3-0 «Ֆուլհեմ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր առաջնության նորեկներից «Ֆուլհեմին»։

կարդալ...

Ֆուտբոլիստների վաճառքից ամենաշատ վաստակած 20 ակումբները

05.09.2018, 14:00

Ֆուտբոլիստների վաճառքից ամենաշատ վաստակած 20 ակումբները

Շվեյցարական «CIES Football Observatory» կայքը ներկայացրել է Եվրոպայի Թոփ-5 առաջնությունների վերջին 8 տարվա ֆինանսական վերլուծությունը։

կարդալ...