Մոտակա հանդիպումը

22 սեպտեմբեր 2018, 15:30

Նորություններ

«Մանչեսթեր Սիթին» գնեց Իլկայ Գյունդողանին

02.06.2016, 12:44

Գյունդողան«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտնեց Դորտմունդի «Բորուսիայի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանին գնելու մասին։ «Քաղաքայինների» համար գործարքն արժեցել է 21 մլն ֆունտ։

 

Մանչեսթերում բուժզննում անցնելուց հետո թուրք ֆուտբոլիստը 4 տարվա պայմանագիր ստորագրեց «քաղաքայինների» հետ։ 25֊ամյա կիսապաշտպանը, ով վնասվածքի պատճառով բաց կթողնի Եվրոպայի 2016 թվականի առաջնությունը և Պրեմիեր Լիգայի մեկնարկը, դարձավ մանչեսթերյան ակումբի առաջին ձեռքբերումը։

 

Ավելացնենք, որ Գյունդողանը Դորտմունդում էր 2011 թվականից և գերմանական ակումբին օգնել է 2013թ֊ին հասնել Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ։

«Մանչեսթեր Սիթի» 3-0 «Ֆուլհեմ» (տեսանյութ)

16.09.2018, 10:16

«Մանչեսթեր Սիթի» 3-0 «Ֆուլհեմ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր առաջնության նորեկներից «Ֆուլհեմին»։

կարդալ...

Ֆուտբոլիստների վաճառքից ամենաշատ վաստակած 20 ակումբները

05.09.2018, 14:00

Ֆուտբոլիստների վաճառքից ամենաշատ վաստակած 20 ակումբները

Շվեյցարական «CIES Football Observatory» կայքը ներկայացրել է Եվրոպայի Թոփ-5 առաջնությունների վերջին 8 տարվա ֆինանսական վերլուծությունը։

կարդալ...