• Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Հադերսֆիլդ Թաուն
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Ուոթֆորդ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Սուոնսի Սիթի
  • Ստոկ Սիթի
  • Վեստ Բրոմվիչ Ալբիոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Տոտտենհեմ Հոտսպուր

    Նորություններ

    «Մանչեսթեր Սիթին» գնեց Լերոյ Սանեին

    02.08.2016, 14:08

    Լերոյ Սանե«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտնեց «Շալկե-04»-ի վինգեր Լերոյ Սանեին գնելու մասին։ Ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն, գործարքը «քաղաքայինների» համար արժեցել է 42 մլն ֆունտ։

     

    Եվրո-2016-ից Գերմանիայի հավաքականի դուրս մնալուց անմիջապես հետո «Սիթին» բանակցություններ սկսեց Սանեի տրանսֆերի հետ կապված, ով Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում դարձել է 8 գոլի հեղինակ։

     

    Այսօր «Էթիհադի» ակումբը 5 տարվա պայմանագիր ստորագրեց 20-ամյա գերմանացու հետ, որից հետո պաշտոնապես ներկայացրեց նրան որպես «Սիթիի» ֆուտբոլիստ։

     

    -«Մանչեսթեր Սիթիին» միանալու գլխավոր պատճառներից մեկը Պեպ Գվարդիոլան է։ Նա ինձ համոզեց տեղափոխվել այստեղ և շարունակել իմ աճն այս ակումբում։ Ես գիտեմ, որ շատ բան կսովորեմ նրանից և առաջ քայլ կանեմ իմ կարիերայում։

     

    Ես Պեպի աշխատանքին հետևել եմ «Բարսելոնայում» և «Բավարիայում», որտեղ նա երիտասարդ ֆուտբոլիստների հետ մեծ հաջողությունների է հասել։ Կարծում եմ՝ նա ինձ կօգնի դառնալ ավելի կատարյալ ֆուտբոլիստ,֊ «Սիթիի» պաշտոնական կայքին հայտնել է Սանեն։

    Չեմպիոնների Լիգայի վիճակահանություն

    11.12.2017, 15:45

    Չեմպիոնների Լիգայի վիճակահանություն

    Նիոնում կայացած Չեմպիոնների Լիգայի վիճակահանության արդյունքում անգլիական թիմերն իմացան իրենց մրցակիցներին։

    կարդալ...

    «Մանչեսթեր Յունայթեդ» 1-2 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

    10.12.2017, 22:29

    «Մանչեսթեր Յունայթեդ» 1-2 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

    Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից երկրորդը կայացավ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, ուր միմյանց էին հանդիպել Մանչեսթեր քաղաքը ներկայացնող «Յունայթեդը» և «Սիթին»։

    կարդալ...