Նորություններ

«Մանչեսթեր Սիթին» «Էթիհադը» վերակառուցելու թույլտվություն է ստացել

13.02.2014, 23:36

CityՄանչեսթերի քաղաքային իշխանությունը «Մանչեսթեր Սիթիին» «Էթիհադ» մարզադաշտը վերակառուցելու և նստատեղերը 62000-ի հասցնելու թույլտվություն է տվել:

 

«Քաղաքայիններն» իրենց մարզադաշտի նստատեղերն ավելացնելու մտադրության մասին հայտնել էին դեռ ամռանը: «Սիթիի» ղեկավարները նոյեմբերին շինարարական ծրագրերը ներկայացրել էին քաղաքային իշխանություններին և այժմ ստացել են շինարարական աշխատանքները սկսելու թույլտվություն:

 

Այս պահին «Էթիհադը» կարող է ընդունել 47,670 ֆուտբոլասեր: Ակումբը ցանկանում նստատեղերն ավելացնել ևս 14,500-ով:

 

Վերակառուցման արդյունքնում «քաղաքայինները» կունենան Անգլիայի մեծությամբ երկրորդ ակումբային մարզդաշտը՝ զիջելով միայն իրենց հարևան «Մանչեսթեր Յունայթեդին» (75,811 նստատեղ):

 

Ինչպես հաղորդում է BBC-ն, «Էթիհադի» վերակառուցումը կավարտվի 2015/16 մրցաշրջանի մեկնարկին:

Պրեմիեր Լիգայի ակումբների մարզադաշտերը.

 

PL-Stad

«Քարդիֆ Սիթի» 0-5 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

23.09.2018, 11:11

«Քարդիֆ Սիթի» 0-5 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր առաջնության նորեկ «Քարդիֆ Սիթիին»։

կարդալ...

«Մանչեսթեր Սիթի» 3-0 «Ֆուլհեմ» (տեսանյութ)

16.09.2018, 10:16

«Մանչեսթեր Սիթի» 3-0 «Ֆուլհեմ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր առաջնության նորեկներից «Ֆուլհեմին»։

կարդալ...