Նորություններ

«Մանչեսթեր Սիթին» հաստատեց Նոլիտոյի տրանսֆերը

01.07.2016, 17:14

Nolito«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտնեց «Սելտայի» և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Նոլիտոյին գնելու մասին։ Գործարքն արժեցել է 13.8 մլն ֆունտ։

 

29-ամյա իսպանացին «Սելտայում» 3 մրցաշրջան է անցկացրել՝ խփելով 39 գոլ։ Հարձակվողի համար հատկապես հաջողված էր նախորդ մրցաշրջանը, ինչի արդյունքում նա հրավիրվեց հավաքական՝ մասնակցելու Եվրո 2016-ին։

 

Ֆրանսիայում Նոլիտոն մասնակցեց իր թիմի բոլոր չորս խաղերին՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։ Առաջնության ավարտից անմիջապես հետո ֆուտբոլիստը քննարկեց իր տեղափոխությունը «Սիթին»։

 

«Էթիհադ» տեղափոխվելու հարցում որոշիչ եղավ «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի գործոնը։ Իսպանացին Գվարդիոլային լավ ճանաչում է «Բարսելոնայից»։

 

«Սիթիի» պաշտոնական կայքը հայտնում է, որ Նորլիտոն չորս տարվա պայմանագիր է ստորագրել ակումբի հետ։

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

20.06.2018, 10:17

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

«Արսենալը» պաշտոնապես հայտնեց Գերմանիայի ազգային հավաքականի և Լևերկուզենի «Բայերի» դարպասապահ Բերնդ Լենոյին գնելու մասին։ Գործարքն արժեցել է մոտ 22 մլն ֆունտ։

կարդալ...

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

05.06.2018, 20:10

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

Ունաի Էմերիի գլխավորությամբ «Արսենալի» առաջին նորեկը դարձավ «Յուվենտուսի» նախկին պաշտպան Շտեֆան Լիխտշտայները։

կարդալ...