Մոտակա հանդիպումը

24 փետրվար 2018, 16:30

Նորություններ

«Մանչեսթեր Սիթին» հաստատեց Ռահիմ Ստերլինգի տրանսֆերը

14.07.2015, 21:45

Ռահիմ Ստերլինգ«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտնել է «Լիվերպուլի» վինգեր Ռահիմ Ստերլինգին գնելու մասին: Գործարքը «քաղաքայինների» համար արժեցել է 49 մլն ֆունտ:

 

Հիշեցնենք, որ Ստերլինգի ապագայի հետ կապված ոդիսականը սկսվեց այն պահին, երբ 20-ամյա անգլիացին հրաժարվեց երկարաձգել պայմանագիրը «կարմիրների» հետ, որը լրանալու էր 2017 թվականին: Լուրերի համաձայն, Ռահիմն ակումբից շաբաթական 150 հզր ֆունտ աշխատավարձ էր պահանջել, սակայն հետո BBC-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ իր համար կարևորը ֆուտբոլն է:

 

Այդ ամենն իմանալով՝ «Սիթին» Ստերլինգին դարձրեց իր գլխավոր տրանսֆերային նպատակը: Անձամբ ֆուտբոլիստն էլ չէր թաքցնում, որ ցանկանում էր տեղափոխվել «Էթիհադ»:

 

Տրանսֆերային արժեքի համաձայնեցնելու երկու անհաջող փորձից հետո «Սիթին» կենտրոնացրեց իր ուժերը և կարողացավ 49 մլն ֆունտով ձեռք բերել Անգլիայի ազգային հավաքականի վինգերին:

 

Այսօր Ռահիմը բուժզննում անցավ Մանչեսթերում և հինգ տարվա պայմանագիր ստորագրեց իր նոր ակումբի հետ: Լուրերի համաձայն, «Սիթիում» Ստերլինգը կվաստակի շաբաթական 180 հզր ֆունտ:

 

-Ստերլինգը համաշխարհային ֆուտբոլի լավագույն հարձակվողական ոճի ֆուտբոլիստներից է, և մենք շատ ուրախ ենք, որ նա միացավ մեր թիմին: Նա երիտասարդ է, տաղանադավոր, և ես վստահ եմ, որ «Սիթիի» երկրպագուները նրա խաղից հաճույք կստանան,- ասել է «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին:

 

Ավելացնենք, որ «Էթիհադում» Ստերլինգը հանդես կգա 7 համարի մարզաշապիկով: Առաջիկա 24 ժամվա ընթացքում նա կմեկնի Ավստրալիա, որտեղ իր թիմակիցներն անցկացնում են մինչմրցաշրջանային մարզումներ:

Ագուերոն և Հաուն հունվար ամսվա լավագույններն են

17.02.2018, 11:44

Ագուերոն և Հաուն հունվար ամսվա լավագույններն են

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն և «Բորնմուտի» գլխավոր մարզիչ Էդի Հաուն ճանաչվել են Պրեմիեր Լիգայի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ և լավագույն մարզիչ, համապատասխանաբար։

կարդալ...

«Սաութհեմպտոն» 0-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

11.02.2018, 22:22

«Սաութհեմպտոն» 0-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում «Լիվերպուլի» մրցակիցը վտանգավոր գոտում գտնվող «Սաութհեմպտոնն» էր։

կարդալ...