Մոտակա հանդիպումը

24 փետրվար 2018, 16:30

Նորություններ

«Մանչեսթեր Սիթի» - «Լիվերպուլ» (անոնս)

26.12.2013, 11:37

City-LiverՊրեմիեր Լիգայի 18-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա Մանչեսթեր քաղաքի «Էթիհադ» մարզադաշտում, ուր միմյանց կհանդիպեն առաջնության երկու առաջատարները: «Մանչեսթեր Սիթին» կհյուրընկալի «Լիվերպուլին»:

 

Թիմերն այժմ գտնվում են մրցաշարային աղյուսակի 1-ին և 3-րդ հորիզոնականներում և նրանց բաժանում է ընդամենը 1 միավոր: Այսօր միմյանց դեմ դաշտ դուրս կգան առաջնության ամենաուժեղ հարձակվողական գիծ ունեցող թիմերը: 17 խաղում «Լիվերպուլը» մրցակցի դարպասն ուղարկել է 42 գնդակ, իսկ «Սիթին»՝ 51:

 

Թիմերն այս հանդիպմանն են մոտեցել հաղթանակներով: «Սիթին» հյուրընկալվելիս 2:4 հաշվով հաղթեց «Ֆուլհեմին», իսկ «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով առավելության հասավ «Քարդիֆ Սիթիի» նկատմամբ:

 

Անգլիական այս երկու գրանդներն ընդահնուր առմամբ հանդիպել են 167 անգամ և առավելությունը «կարմիրների» կողմ է, ովքեր հաղթել են 81 խաղում: 44 խաղում գրանցվել է ոչ ոքի արդյունք և միայն 41 խաղում են ուժեղ գտնվել «քաղաքայինները»:

 

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 21:30-ին:

Մեր կանխատեսումը՝ 3:2

Ագուերոն և Հաուն հունվար ամսվա լավագույններն են

17.02.2018, 11:44

Ագուերոն և Հաուն հունվար ամսվա լավագույններն են

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն և «Բորնմուտի» գլխավոր մարզիչ Էդի Հաուն ճանաչվել են Պրեմիեր Լիգայի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ և լավագույն մարզիչ, համապատասխանաբար։

կարդալ...

«Սաութհեմպտոն» 0-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

11.02.2018, 22:22

«Սաութհեմպտոն» 0-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում «Լիվերպուլի» մրցակիցը վտանգավոր գոտում գտնվող «Սաութհեմպտոնն» էր։

կարդալ...