Նորություններ

«Մանչեսթեր Սիթի» 1-1 «Էվերթոն» (տեսանյութ)

22.08.2017, 08:42

Պրեմիեր Լիգայի 2֊րդ տուրի վերջին խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր Լիվերպուլից ժամանած «Էվերթոնին»։

 

Ռոնալդ Կումանի թիմը ոչ միայն կարողացավ արժանի դիմադրություն ցույց տալ, այլև մեկ միավոր վաստակել չեմպիոնական պայքարում ֆավորիտ համարվող «Սիթիի» դեմ արտագնա խաղում։ Երկրորդ խաղում անընդմեջ գոլի հեղինակ դարձավ Ուեյն Ռունին։ Պատասխան գնդակն էլ խաղավարտից 8 րոպե առաջ խփեց Ռահիմ Ստերլինգը։

 

Ավելացնենք, որ Սիթիում իր երկրորդ պաշտոնական հանդիպումն անցկացնող Քայլ Ուոլկերը կարմիր քարտ ստացավ առաջին խաղակեսում։ Այս հանդիպումից հետո թիմերն ունեն վաստակած 4֊ական միավոր։

 

Գոլեր․ Ռունի՝ 35ր, Ստերլինգո՝ 82ր
Հեռացումներ․ Ուոլկեր՝ 44ր, Շնայդերլին՝ 88ր։

«Մանչեսթեր Սիթին» իր համար ռեկորդային գումարով գնեց Ռիյադ Մահրեզին

11.07.2018, 14:50

«Մանչեսթեր Սիթին» իր համար ռեկորդային գումարով գնեց Ռիյադ Մահրեզին

«Մանչեսթեր Սիթին» թարմացրեց իր տրանսֆերային ռեկորդը՝ 60 մլն ֆունտ վճարելով «Լեսթերի» վինգեր Ռիյադ Մահրեզի համար։

կարդալ...

«Դի Սի Յունայթեդը» հաստատեց Ռունիի տրանսֆերը

28.06.2018, 20:53

«Դի Սի Յունայթեդը» հաստատեց Ռունիի տրանսֆերը

ՄԼՍ-ում հանդես եկող «Դի Սի Յունայթեդը» հաստատել է «Էվերթոնի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ուեյն Ռունիին ձեռք բերելու մասին։

կարդալ...