Մոտակա հանդիպումը

24 փետրվար 2018, 16:30

Նորություններ

«Մանչեսթեր Սիթի 1-2 «Վեստ Հեմ» (տեսանյութ)

19.09.2015, 22:28

City-WHUՊրեմիեր Լիգայի 6-րդ տուրում առաջատար «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր Լոնդոնից ժամանած «Վեստ Հեմ Յունայթեդին»։

 

«Էթիհադում» կայացավ բավական դիտարժան և անզիջում պայքար։ Հաճելիորեն զարմացրեց «Վեստ Հեմը», որը կարողացավ ոչ միայն արժանի պայքար մղել «քաղաքայինների» դեմ, այլ նաև հաղթել 1-2 հաշվով։ Դաշտի տերերն արդեն 31-րդ րոպեին հաղթում էին 0-2 հաշվով։ 6-րդ րոպեին հաշիվը բացեց Վիկտոր Մոզեսը, իսկ հյուրերի երկրորդ գնդակը խփեց Դիաֆրա Սախոն։ Մանուել Պելեգրինիի սաներին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը։ 45-րդ րոպեին Անգլիա վերադառնալուց հետո իր առաջին գոլը խփեց Քևին Դե Բրյույնեն։

 

Այս անակնկալ հաղթանակից հետո «ՎԵստ Հեմը»՝ վաստակած 12 միավորով բարձրացավ 2-րդ հորիզոնական։

 

Գոլեր․ Մոզես՝ 6ր, Սախո՝ 31ր, Դե Բրյույնե՝ 45ր։

Ագուերոն և Հաուն հունվար ամսվա լավագույններն են

17.02.2018, 11:44

Ագուերոն և Հաուն հունվար ամսվա լավագույններն են

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն և «Բորնմուտի» գլխավոր մարզիչ Էդի Հաուն ճանաչվել են Պրեմիեր Լիգայի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ և լավագույն մարզիչ, համապատասխանաբար։

կարդալ...

«Սաութհեմպտոն» 0-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

11.02.2018, 22:22

«Սաութհեմպտոն» 0-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում «Լիվերպուլի» մրցակիցը վտանգավոր գոտում գտնվող «Սաութհեմպտոնն» էր։

կարդալ...