Նորություններ

«Մանչեսթեր Սիթի» 1-2 «Տոտտենհեմ» (տեսանյութ)

14.02.2016, 22:09

MC-SpursՊրեմիեր Լիգայի 26-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից երկրորդը կայացավ Մանչեսթեր քաղաքի «Էթիհադ» մարզադաշտում, ուր հյուրընկալվել էր «Տոտտենհեմը»։

 

Խաղն անցավ գրեթե հավասար պայքարում, որտեղ ավելի ուժեղ գտնվեցին Մաուրիսիո Պոչետինոյի սաները։ Հանդիպման հաշիվը 53-րդ րոպեին բացեց լոնդոնցիների լավագույն ռմբարկու Հարի Քեյնը, իսկ «Սիթիի» պատասխան գնդակը խփեց փոխարինման դուրս եկած Կելեչի Իհեանաչոն։ հանդիպման 83-րդ րոպեին էլ հյուրերի հաղթական գոլը խփեց Քրիստիան Էրիկսենը, ով այսօր նշում է իր 24-ամյակը։

 

Այս հաղթանակից հետո «Տոտտենհեմը»՝ վաստակած 51 միավորով վերադարձավ 2-րդ հորիզոնական։

 

Գոլեր․ Քեյն՝ 53ր (11մ), Իհեանաչո՝ 74ր, Էրկսեն՝ 83ր։

Ֆրեդը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

21.06.2018, 18:42

Ֆրեդը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է «Շախտյորի» և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆրեդին գնելու մասին։

կարդալ...

Լիվերպուլը Չեմպիոնների Լիգայի գավաթը զիջեց Մադրիդի Ռեալին (տեսանյութ)

27.05.2018, 10:17

Լիվերպուլը Չեմպիոնների Լիգայի գավաթը զիջեց Մադրիդի Ռեալին (տեսանյութ)

Գարեթ Բեյլի դուբլի դուբլի շնորհիվ «Մադրիդի Ռեալը» Չեմպիոնների Լիգայի եզրափակչում 3-1 հաշվով հաղթանակ տարավ «Լիվերպուլի» նկատմամբ։

կարդալ...