Մոտակա հանդիպումը

24 փետրվար 2018, 16:30

Նորություններ

«Մանչեսթեր Սիթի» 1-4 «Լիվերպուլ» (տեսանյութ)

23.11.2015, 17:38

MC-LiverpoolՊրեմիեր Լիգայի 13-րդ տուրի կենտրրոնական հանդիպումը կայացավ «Էթիհադ» մարզադաշտում, ուր «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր «Լիվերպուլին»:

 

Յուրգեն Կլոպի գլխավորությամբ «կարմիրները» մրցակցի հարկի տակ ջախջախեցին «քաղաքայիններին»։ Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 7-րդ րոպեին, երբ Էլյակիմ Մանգալան գրավեց սեփական թիմի դարպասը։ Առաջին խաղակեսում հյուրերը ևս երկու գոլ խփեցին։ Ֆիրմինոյի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Կոուտինյոն, իսկ 9 րոպե հետո Ֆիլիպեն գոլային փոխանցում կատարեց, իսկ գոլն իր հաշվին գրանցեց Ֆիրմինոն։ 44-րդ րոպեին դաշտի տերերի լավագույն ռմբարկուին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, սակայն խաղի վերջին րոպեին հաշիվը խոշոր դարձրեց Մարտին Շկրտելը։

 

Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը»՝ վաստակած 20 միավորով բարձրացավ 9-րդ հորիզոնական։

 

Գոլեր. Մանգալա՝ 7ր (ինքն.) Կոուտինյո՝ 23ր, Ֆիրմինո՝ 32ր, Ագուերո՝ 44ր, Շկրտել՝ 82ր:

Ագուերոն և Հաուն հունվար ամսվա լավագույններն են

17.02.2018, 11:44

Ագուերոն և Հաուն հունվար ամսվա լավագույններն են

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն և «Բորնմուտի» գլխավոր մարզիչ Էդի Հաուն ճանաչվել են Պրեմիեր Լիգայի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ և լավագույն մարզիչ, համապատասխանաբար։

կարդալ...

«Սաութհեմպտոն» 0-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

11.02.2018, 22:22

«Սաութհեմպտոն» 0-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում «Լիվերպուլի» մրցակիցը վտանգավոր գոտում գտնվող «Սաութհեմպտոնն» էր։

կարդալ...