Մոտակա հանդիպումները

29 հունվար 2019, 23:45

Նորություններ

«Մանչեսթեր Սիթի» 3-1 «Էվերթոն» (տեսանյութ)

05.10.2013, 17:40

Man-CityՊրեմիեր Լիգայի 7-րդ տուրի մեկնարկը տրվեց «Սիթի օֆ Մանչեսթեր» մարզադաշտում, ուր «քաղաքայինները» հյուրընկալել էին «Էվերթոնին»:

 

Այս խաղով ընդհատվեց «Էվերթոնի» անպարտելիության շարքը: Հանդիպման հաշիվը գեղեցիկ գոլով բացեց Ռոմելու Լուկակուն, որից ընդամենը 1 րոպե հետո Ալվարո Նեգրեդոն վերականգնեց հաշվի հավասարությունը՝ 1:1: «Սիթին» ընդմիջմանը գնաց հաղթողի կարգավիճակով: 45-րդ րոպեին Թիմ Հովարդի դարպասը գրավեց Սերխիո Ագուերոն:

 

Երկրորդ խաղակեսում էլ մրցավարը 11-մետրանոց նշանակեց մերսիսայդցիների դարպասին, և Ագուերոյի հարվածից հետո Թիմ Հովարդից գնդակը հայտնվեց սեփական դարպասում:

 

«Սիթին» հաղթեց 3:1 հաշվով և բարձրացավ 2-րդ հորիզոնական:

 

Գոլեր․ Լուկակու՝ 16ր, Նեգրեդո՝ 17ր, Ագուերո՝ 45ր, Հովարդ՝ 70ր (ինքն․):

«Արսենալ» 2-0 «Չելսի» (տեսանյութ)

19.01.2019, 23:25

«Արսենալ» 2-0 «Չելսի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էմիրեյթս» մարզադաշտում, ուր «Արսենալը» հյուրընկալել էր «Չելսիին»։

կարդալ...

Մանչեսթեր Յունայթեդ 2-1 Բրայթոն (տեսանյութ)

19.01.2019, 21:14

Մանչեսթեր Յունայթեդ 2-1 Բրայթոն (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրում Մանչեսթեր Յունայթեդի մրցակիցը 13-րդ հորիզոնականում գտնվող Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնն էր։

կարդալ...