Նորություններ

«Մանչեսթեր Սիթի» 3-1 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

11.11.2018, 22:23

Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Մանչեսթեր քաղաքի «Էթիհադ» մարզադաշտում, ուր առաջատար «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր սկզբունքային մրցակից «Մանչեսթեր Յունայթեդին»։

 

Խաղն անցավ «քաղաքայինների» նկատելի առավելությամբ, որոնք էլ 3-1 հաշվով հաղթանակ տարան սեփական հարկի տակ։ Դաշտի տերերից գոլերի հեղինակ դարձան Դավիդ Սիլվան, Սերխիո Ագուերոն և Իլկայ Գյունդողանը։ «Կարմիր սատանաների» միակ գոլն էլ 11 մետրանոցից խփեց Անտոնի Մարսյալը։

 

Այս հաղթանակից հետո Պեպ Գվարդիոլայի թիմը՝ վաստակած 32 միավորով կշարունակի միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։

 

Գոլեր․ Դ․ Սիլվա՝ 12ր, Ագուերո՝ 48ր, Մարսյալ՝ 58ր (11մ), Գյունդողան՝ 86ր։

«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայի չեմպիոն (տեսանյութ)

12.05.2019, 19:50

«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայի չեմպիոն (տեսանյութ)

Այսօր միաժամանակ կայացան Պրեմիեր Լիգայի 38-րդ տուրի բոլոր 10 հանդիպումները։ Չեմպիոնական պայքարում գտնվող «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր «Բրայթոնին»։

կարդալ...

Մերօրյա ֆուտբոլի 8 ամենաուժեղ դարպասապահները

03.05.2019, 11:21

Մերօրյա ֆուտբոլի 8 ամենաուժեղ դարպասապահները

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հայկական Interfootball Armenia Յութուբյան ալիքի հերթական տեսանյութը, որում խոսվում է մերօրյա ֆուտբոլի 8 ամենաուժեղ դարպասապահների մասին։

կարդալ...