Նորություններ

«Մանչեսթեր Սիթի» 4-1 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

22.09.2013, 20:57

Մանչեսթեր Սիթի - Մանչեսթեր ՅունայթեդՊրեմիեր Լիգայի 5-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի ունեցավ մանչեսթերյան երկու ակումբների միջև: «Քաղաքայինները» սեփական հարկի տակ ջախջախեցին գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդին»:

 

Խաղի հաշիվը 16-րդ րոպեին բացեց Սերխիո Ագուերոն, իսկ խաղակեսի ավարտին Յայա Տուրեն կրկնապատկեց հաշիվը:

 

Երկրորդ խաղակեսի մեկնարկից 5 րոպե հետո հաշիվն արդեն 4:0 էր: Դուբլի հեղինակ դարձավ Ագուերոն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Սամիր Նասրին: «Կարմիր սատանաների» հեղինակության գնդակը 87-րդ րոպեին խփեց Ուեյն Ռունին:

 

«Սիթին» հաղթեց 4:1 հաշվով և բարձրացավ 3-րդ հորիզոնական:

 

Գոլեր․ Ագուերո՝ 16ր, 47ր, Տուրե՝ 45ր, Նասրի՝ 50ր, Ռունի՝ 87ր:

«Մանչեսթեր Սիթին» իր համար ռեկորդային գումարով գնեց Ռիյադ Մահրեզին

11.07.2018, 14:50

«Մանչեսթեր Սիթին» իր համար ռեկորդային գումարով գնեց Ռիյադ Մահրեզին

«Մանչեսթեր Սիթին» թարմացրեց իր տրանսֆերային ռեկորդը՝ 60 մլն ֆունտ վճարելով «Լեսթերի» վինգեր Ռիյադ Մահրեզի համար։

կարդալ...

«Դի Սի Յունայթեդը» հաստատեց Ռունիի տրանսֆերը

28.06.2018, 20:53

«Դի Սի Յունայթեդը» հաստատեց Ռունիի տրանսֆերը

ՄԼՍ-ում հանդես եկող «Դի Սի Յունայթեդը» հաստատել է «Էվերթոնի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ուեյն Ռունիին ձեռք բերելու մասին։

կարդալ...