Մոտակա հանդիպումը

15 դեկտեմբեր 2018, 16:30

Նորություններ

«Մանչեսթեր Սիթի» 4-2 «Քարդիֆ Սիթի» (տեսանյութ)

18.01.2014, 21:39

Մանչեսթեր Սիթի - Քարդիֆ ՍիթիՊրեմիեր Լիգայի 22-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի» - «Քարդիֆ Սիթի» հանդիպումն ավարտվեց «քաղաքայինների» հաղթանակով` 4:2:

 

«Քարդիֆ Սիթիի» դեմ խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայի պատմության մեջ դարձավ առաջին ակումբը, որին հաջողվել է այդքան կարճ ժամանակահատվածում 100 գոլի սահմանը հատել:

 

Հանդիպման հաշիվը 14-րդ րոպեին բացեց Էդին Ջեկոն: 29-րդ րոպեին «Քարդիֆի» կիսապաշտպան Քրեյգ Նունը հավասարեցրեց հաշիվը, որից հետո «քաղաքայինները» կարողացան երեք գնդակ ուղարկել ուելսցիների դարպասը, որին ի պատասխան «Քարդիֆին» միայն հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը:

 

Չնայած «Մանչեսթեր Սիթին» տարավ իր հերթական հաղթանակը, սակայն մրցաշարային աղյուսակում շարունակում է 1 միավորով զիջել «Արսենալին»:

 

Գոլեր. Էդին Ջեկո` 14ր, Քրեյգ Նուն` 29ր, Խեսուս Նավաս` 33ր, Յայա Տուրե` 76ր, Սերխիո Ագուերո` 79ր, Ֆրեյզեր Քեմպբել` 90ր:

«Արսենալ» 1-0 «Հադերսֆիլդ» (տեսանյութ)

08.12.2018, 21:00

«Արսենալ» 1-0 «Հադերսֆիլդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալել էր վտանգավոր գոտում գտնվող «Հադերսֆիլդ Թաունին»։

կարդալ...

«Բորնմուտ» 0-4 «Լիվերպուլ» (տեսանյութ)

08.12.2018, 18:23

«Բորնմուտ» 0-4 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր 7-րդ հորիզոնականում գտնվող «Բորնմուտին»։

կարդալ...