• Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Հադերսֆիլդ Թաուն
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Ուոթֆորդ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Սուոնսի Սիթի
  • Ստոկ Սիթի
  • Վեստ Բրոմվիչ Ալբիոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Տոտտենհեմ Հոտսպուր

    Մոտակա հանդիպումը

    24 նոյեմբեր 2017, 23:55

    Նորություններ

    «Մանչեսթեր Սիթի» 5-0 «Լիվերպուլ» (տեսանյութ)

    09.09.2017, 17:34

    Պրեմիեր Լիգայի 4֊րդ տուրի մեկնարկը տրվեց «Սիթի օֆ Մանչեսթեր» մարզադաշտում, ուր «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր «Լիվերպուլին»։

     

    Յուրգեն Կլոպի թիմն այս խաղին էր ներկայացել նախորդ տուրում «Արսենալի» 4-0 հաշվով հաղթելուց հետո։ Այս խաղում ավելի խոշոր հաշիվ գրանցվեց, սակայն պարտվողը «կարմիրներն» էին։ «Մանչեսթեր Սիթին» վստահ խաղ անցկացրեց սեփական հարկի տակ՝ ջախջախելով մերսիսայդցիներին։

     

    Հանդիպման հաշիվը 24֊րդ րոպեին բացեց Սերխիո Ագուերոն։ Առաջին խաղակեսի վերջնամասում Սադիո Մանեն Էդերսոնի նկատմամբ վտանգավոր խաղի համար կարմիր քարտ ստացավ և հեռացվեց դաշտից։ Թվային առավելություն ստացած «քաղաքայինները» ևս չորս անգամ գրավեցին Սիմոն Մինյոլեի դարպասը։ Դուբլի հեղինակ դարձան Գաբրիել Ժեսուսը և Լերոյ Սանեն։

     

    Այս հաղթանակից հետո Պեպ Գվարդիոլայի թիմը՝ վաստակած 10 միավորով բարձրացավ առաջին հորիզոնական։

     

    Գոլեր․ Ագուերո՝ 24ր, Ժեսուս՝ 45+6ր, 53ր, Սանե՝ 77ր, 90+2ր։

    Հեռացում․ Մանե՝ 37ր։

    Ներկա դրությամբ 5 ամենաուժեղ ֆուտբոլիստները (տեսանյութ)

    21.11.2017, 11:55

    Ներկա դրությամբ 5 ամենաուժեղ ֆուտբոլիստները (տեսանյութ)

    Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հայկական Interfootball Armenia ալիքի հերթական տեսանյութը։ Այս անգամ թիմը ներկայացնում է ներկա դրությամբ 5 ամենաուժեղ ֆուտբոլիստներին։

    կարդալ...

    «Մանչեսթեր Յունայթեդ» 4-1 «Նյուքասլ Յունայթեդ» (տեսանյութ)

    18.11.2017, 23:28

    «Մանչեսթեր Յունայթեդ» 4-1 «Նյուքասլ Յունայթեդ» (տեսանյութ)

    Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրի այսօրվա վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցեց առաջնության նորեկ «Նյուքասլ Յունայթեդի» հետ։

    կարդալ...