Մոտակա հանդիպումը

10 օգոստոս 2018, 23:00

Նորություններ

Մանչինիի ճակատագիրը կորոշվի մրցաշրջանի ավարտից հետո

08.04.2013, 17:47

Ռոբերտո ՄանչինիՌոբերտո Մանչինիի ապագայի մասին հարցը «Մանչեսթեր Սիթին» կորոշի մրցաշրջանի ավարտից հետո: Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը:

 

Անցած ամառ ակումբի հարուստ սեփականատերերը, վստահելով Մանչինիին, 5 տարվա պայմանագիր կնքեցին իտալացի մասնագետի հետ: Հետևաբար, «Սիթին» ոչ մի շտապ որոշում չի կայացնի, մինչև մրցաշրջանի ավարտը:

 

Այսօր երեկոյան «Սիթին» հյուրընկալվում է Պրեմիեր Լիգայի առաջատար «Մանչեսթեր Յունայթեդին», որից հետ է մնում 15 միավորով: Բացի այդ Մանչինիի սաներն անհաջող ելյութ ունեցան Չեմպիոնների Լիգայում:

 

Պարբերականի հաղորդմամբ ակումբում վստահ չեն, որ Մանչինին կշարունակի աշխատանքն այստեղ հաջորդ մրցաշրջանում: Ամեն դեպքում որոշումը կկայացնեն «Սիթիի» սեփականատերերը ակումբի գործող ներկայացուցիչների հետ:

 

«Սիթիի» գործադիր տնօրեն Սորիանոն և սպորտային տնօրեն Բեգիրիստայնը համաձայնվում են, որ նրանք սխալ գործեցին՝ չկարողանալով ուժեղացնել թիմի կազմը անցած ամռանը:

«Մանչեսթեր Սիթին» իր համար ռեկորդային գումարով գնեց Ռիյադ Մահրեզին

11.07.2018, 14:50

«Մանչեսթեր Սիթին» իր համար ռեկորդային գումարով գնեց Ռիյադ Մահրեզին

«Մանչեսթեր Սիթին» թարմացրեց իր տրանսֆերային ռեկորդը՝ 60 մլն ֆունտ վճարելով «Լեսթերի» վինգեր Ռիյադ Մահրեզի համար։

կարդալ...

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

11.04.2018, 00:38

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Այսօր կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպումներից երկուսը։ «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադում» ընդունել էր «Լիվերպուլին»։

կարդալ...