Նորություններ

Մարկ Հյուզ. «Մենք չենք վախենում «Արսենալից»

01.03.2014, 10:01

Մարկ Հյուզ«Ստոկ Սիթիի» գլխավոր մարզիչ Մարկ Հյուզը Պրեմիեր Լիգայում «Արսենալի» դեմ խաղից առաջ հայտնել է, որ իր թիմը «զինագործներից» չի վախենում:

 

Այսօր Արսեն Վենգերի սաները կժամանեն «Բրիտանիա»՝ այն գիտակցմամբ, որ ընդամենը 1 միավորով են հետ առաջատար «Չելսիից»: Սակայն նրանք նաև լավ գիտեն, որ այստեղ կայացած վերջին 8 խաղերից միայն մեկում են հաղթանակ տոնել: «Ստոկն» ընթացիկ մրցաշրջանում սեփական հարկի տակ կարողացել է հաղթել «Չելսիին», «Մանչեսթեր Յունայթեդին» և ոչ ոքի է խաղացել «Մանչեսթեր Սիթիի» հետ:

 

-Այս խաղից առաջ մենք ոչ մի վախ չունենք: Մենք խաղացել ենք մյուս առաջատարների հետ և բավական լավ արդյունքներ ենք գրանցել:

 

Պետք է ընդամենը դաշտ դուրս գալ և խաղալ մեր խաղը: Այդ դեպքում կապահովենք 3 միավորը,- ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել Հյուզը:

«Արսենալ» 3-2 «Սաութհեմպտոն» (տեսանյութ)

08.04.2018, 19:31

«Արսենալ» 3-2 «Սաութհեմպտոն» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալել էր վտանգավոր գոտում գտնվող «Սաութհեմպտոնին»։

կարդալ...

«Ստոկ Սիթի» 1-2 «Տոտտենհեմ» (տեսանյութ)

07.04.2018, 20:06

«Ստոկ Սիթի» 1-2 «Տոտտենհեմ»  (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալվել էր նախավերջին հորիզոնականում գտնվող «Ստոկ Սիթիին»։

կարդալ...