Մոտակա հանդիպումը

23 նոյեմբեր 2019, 16:30

Նորություններ

Մարկ Հյուզ. «Տաարաբթը կմնա «ՔՊՌ»-ում»

10.11.2012, 18:41

Ադել Տաարաբթ«Քուինս Պարկ Ռեյնջերս»-ի գլխավոր մարզիչ Մարկ Հյուզը վստահ է, որ հարձակվողական ոճի կիսապաշտպան Ադել Տաարաբթը կմնա թիմում:

 

Տաարաբթը 2010թ.-ին խփած 19 գոլով և արդյունավետ խաղով մեծ դեր ունեցավ «ՔՊՌ»-ի Պրեմիեր Լիգա վերադառնալու գործում: Իսկ ահա նախորդ մրցաշրջանը մարոկացու մոտ չստացվեց: Ընթացիկ մրցաշրջանում էլ թիմը դեռևս հաղթանակ չի ունեցել:

 

Բրիտանական թերթերը գրում էին 23-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ «Արսենալ»-ի ունեցած հատաքրքրության մասին: Սակայն Հյուզը վստահ է, որ Ադելը իրեն երջանիկ է զգում «Լոֆտուս Ռոուդ»-ում:

 

-Տաարաբթի նկատմամբ ունեցած հետաքրքրությունների մասին լուրերը ինձ համար նորություն չեն: Սակայն ես գիտեմ, որ նա շատ երջանիկ է այստեղ և հենց «ՔՊՌ»-ի հետ է կապված նրա ապագան: Մենք օգնում ենք նրան, հնարավորություն ենք տալիս հասնելու հաջողության և նա դա լավ է հասկանում,- ասել է Հյուզը: Daily Mail

«Արսենալը» ռեկորդային գումարով գնեց Պեպեին

02.08.2019, 11:36

«Արսենալը» ռեկորդային գումարով գնեց Պեպեին

«Արսենալը» հայտնել է ռեկորդային՝ 72 մլն ֆունտով «Լիլի» վինգեր Նիկոլյա Պեպեին գնելու մասին։

կարդալ...

Չելսին հաղթեց Արսենալին և նվաճեց Եվրոպա Լիգայի գավաթը (տեսանյութ)

30.05.2019, 00:51

Չելսին հաղթեց Արսենալին և նվաճեց Եվրոպա Լիգայի գավաթը (տեսանյութ)

Բաքվի Օլիմպիական մարզադաշտում կայացավ Եվրոպա Լիգայի եզրափակիչը, որտեղ միմյանց հետ մրցեցին երկու անգլիական ակումբներ՝ «Արսենալը» և «Չելսին»։

կարդալ...