Նորություններ

Մարուան Ֆելայնիի կարծիքով մրցավարները բծախնդիր են իր նկատմամբ մազերի պատճառով

20.02.2013, 17:53

Մարուան Ֆելայնի«Էվերթոնի» կիսապաշտպան Մարուան Ֆելայնին կարծում է, որ անգլիացի մրցավարները չափազանց շատ են բծախնդիր իր խաղի նկատմամբ փարթամ մազերի պատճառով:

 

Բելգիացին «իրիսկաների» կազմում հանդես է գալիս 2008 թվականից: Նա բավականին նկատելի է մրցավարների համար, այդ իսկ պատճառով նրանք բաց չեն թողնում հնարավորությունը նրան քարտ ցույց տալու համար:

 

-Էվերթոնում անցկացրած իմ առաջին մրցաշրջանում ես 12 դեղին քարտ ստացա: Մրցաշրջանի ավարտին ակումբ եկավ մրցավարների ներկայացուցչությունը բացատրություն պահանջելու համար, թե ինչու եմ այդքան շատ քարտ ստանում:

 

Ի վերջո նրանք համաձայնվեցին ինձ հետ, որ որոշ դեպքերում քարտերը խիստ պատիժ էին: Ես ինքս ինձ հարցրի, թե ինչու ստացա այդ քարտերը:

 

Անկասկած, ինձ դժվար չէ չնկատելը: Ես բարձրահասակ եմ, իսկ իմ մազերն ակնհայտ երևում են: Գիտեմ, թե ինչպես պաշտպանների համար խնդիրներ ստեղծեմ,- հայտնել է Ֆելայնին: Sky Sports

«Էվերթոն» 2-0 «Չելսի» (տեսանյութ)

17.03.2019, 22:27

«Էվերթոն» 2-0 «Չելսի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրում «Չելսիի» մրցակիցը 12-րդ հորիզոնականում գտնվող «Էվերթոնն» էր։

կարդալ...

«Էվերթոն» 2-6 «Տոտտենհեմ» (տեսանյութ)

24.12.2018, 11:06

«Էվերթոն» 2-6 «Տոտտենհեմ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրի վերջին հանդիպումը կայացավ «Գուդիսոն Պարկ» մարզադաշտում, ուր «Էվերթոնը» հյուրընկալել էր «Տոտտենհեմին»։

կարդալ...