Նորություններ

Մարտեն Ստեկելենբուրգը տեղափոխվեց «Ֆուլհեմ»

05.06.2013, 21:14

Մարտեն Ստեկելենբուրգ«Ֆուլհեմը» պաշտոնապես հաստատել է «Ռոմայի» և Հոլանդիայի ազգային հավաքականի դարպասապահ Մարտեն Ստեկելենբուրգի տեղափոխությունը:

 

Ստեկելենբուրգն «Այաքսի» ֆուտբոլային ակադեմիայի սան է: Մարտենը հոլանդական ակումբում անցկացրել է 11 մրցաշրջան: 2011թ-ին դարպասապահը տեղափոխվեց Հռոմ:

 

«Ֆուլհեմը» Ստեկելենբուրգին փորձեց ձեռք բերել դեռ հունվարին, սակայն գործարքը ձախողվեց վերջին րոպեին, երբ Մարտենն արդեն գտնվում էր Լոնդոնում:

 

Ստեկելենբուրգը լոնդոնյան ակումբի հետ չորս տարվա պայմանագիր է ստորագրել:

 

Նշենք, որ «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Մարտին Յոլը Ստեկելենբուրգին լավ ճանաչում է «Այաքսում» աշխատած տարիներից:

«Չելսի» 2-0 «Ֆուլհեմ» (տեսանյութ)

02.12.2018, 17:56

«Չելսի» 2-0 «Ֆուլհեմ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրի այսօրվա առաջին խաղում «Չելսին» հյուրընկալել էր հետնապահ «Ֆուլհեմին»։

կարդալ...

«Լիվերպուլը» «Բարսելոնային» արգելել է մինչև 2021թ գնել իր ֆուտբոլիստներին

21.11.2018, 19:04

«Լիվերպուլը» «Բարսելոնային» արգելել է մինչև 2021թ գնել իր ֆուտբոլիստներին

Հունվարին իր կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին «Բարսելոնային» վաճառած «Լիվերպուլը» նաև գաղտնի համաձայնագիր է կնքել կատալոնական ակումբի հետ, որով արգելվում է իր ֆուտբոլիստների հետագա վաճառքը։

կարդալ...