Նորություններ

Մարտինես. «Բարքլին անգլիական ֆուտբոլի ադամանդն է»

23.12.2013, 19:34

Ռոս Բարքլի«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը գովեստի խոսքեր է ասել Ռոս Բարքլիի հասցիեն, ով «Սուոնսիի» դեմ խաղում հաղթանակ պարգևեց մերսիսայդցիներին՝ 1:2:

 

Ուելսում հասած հաջողությունից հետո «Էվերթոնն» իր անպարտելիության շարքը հասցրեց 10-ի, իսկ առաջատար «Լիվերպուլի» հետ միավորների տարբերությունը՝ 2-ի:

 

-Մենք շատ երիտասարդ ֆուտբոլիստներ ունենք: Ռոս, Սթոունս, Մակարտի, Լուկակու, Կոուլմեն... Ինձ ամենից շատ ուրախացնում է այն, որ յուրաքանչյուրը պատրաստ է ամբողջ ուժերը ներդնել թիմի համար:

 

Ռոսը խաղից խաղ աճում է: Նա անգլիական ֆուտբոլի ադամանդն է: Տուգանային հարվածն ուղղակի մի օրինակ է, թե նա ինչի է ընդունակ:

 

Բարքլին տաղանդավոր ֆուտբոլիստ է, ով ընդունակ է խաղալ ցանկացած դիրքում: Մենք չգիտեինք տուգանայիններն իրացնելու նրա տաղանդի մասին,- ասել է Մարտինեսը: Sky Sports

«Դի Սի Յունայթեդը» հաստատեց Ռունիի տրանսֆերը

28.06.2018, 20:53

«Դի Սի Յունայթեդը» հաստատեց Ռունիի տրանսֆերը

ՄԼՍ-ում հանդես եկող «Դի Սի Յունայթեդը» հաստատել է «Էվերթոնի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ուեյն Ռունիին ձեռք բերելու մասին։

կարդալ...

«Էվերթոն» 0-0 «Լիվերպուլ» (տեսանյութ)

07.04.2018, 17:31

«Էվերթոն» 0-0 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրի մեկնարկը տրվեց «Գուդիսոն Պարկ» մարզադաշտում, ուր «Էվերթոնը» հյուրընկալել էր «Լիվերպուլին»։

կարդալ...