Նորություններ

Մարտին Շկրտելը մոտ է «Նապոլի» տեղափոխվելուն

01.08.2013, 21:00

Մարտին ՇկրտելԻնչպես հաղորդում է Sportmediaset-ը, «Լիվերպուլի» պաշտպան Մարտին Շկրտելը մոտակա մի քանի օրում կավարտի իր տեղափոխությունը իտալական «Նապոլի»:

 

Նախորդ մրցաշրջանի ավարտին Մարտինը դուրս մնաց «Լիվերպուլի» հիմնական կազմից: Հաղորդվում է, որ Շկրտելը որոշել է ընդունել իր նախկին մարզիչ Ռաֆայել Բենիտեսի հրավերը, ով Մարտինին 2008թ-ին բերեց «Լիվերպուլ»: «Նապոլին» վարձակալության համար կվճարի 1.7 մլն ֆունտ և իրավունք կստանա ամբողջական տրանսֆերը 8.6 մլն ֆունտով գնելու:

 

28-ամյա սլովակ պաշտպանը «կարմիրների» կազմում մասնակցել է 206 հանդիպման, որոնցում դարձել է 6 գոլի հեղինակ: Սպասվում է, որ Շկրտելին փոխարինելու համար «Էնֆիլդ» կտեղափոխվի Կիրիակոս Պապադոպուլոսը:

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

14.07.2018, 16:33

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

«Չելսին» պաշտոնապես հայտարարեց «Նապոլիի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոյին 50 մլն ֆունտով գնելու մասին։

կարդալ...

«Չելսին» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեց Մաուրիսիո Սարիին

14.07.2018, 14:18

«Չելսին» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեց Մաուրիսիո Սարիին

Անտոնիո Կոնտեին հեռացնելու հաջորդ օրը «Չելսին» հայտարարեց գլխավոր մարզչի պաշտոնում Մաուրիսիո Սարիին նշանակելու մասին։

կարդալ...