Նորություններ

Մարտին Օ'Նիլը խոստովանել է, որ «Սանդերլենդը» հայտնվել է վտանգավոր գոտում

03.12.2012, 13:52

Մարտին Օ'Նիլ«Սանդերլենդի» գլխավոր մարզիչ Մարտին Օ'Նիլը հայտնել է, որ իր թիմը հայտնվել է վտանգավոր գոտում, որտեղ պայքար է գնում Պրեմիեր Լիգան չլքելու համար:

 

Կիրակի օրը «Նորվիչին» 2:1 հաշվով պարտվելուց հետո «սև կատուները» հայտնվեցին 17-րդ հորիզոնականում և 1 միավոր է նրանց բաժանում 18-րդ հորիզոնականում գտնվող «Սաութհեմպտոնից»:

 

-Մինչև այն պահը, երբ դու չես հավաքում անհրաժեշտ միավորները, այլ բանի մասին մտածել չես կարող: Ամեն ինչ շատ պարզ է: Մեզ երեք միավոր էր պետք: Այժմ մենք ունենք ընդամենը 13 միավոր, ինչը շատ քիչ է: Դա պետք է շտկել:

 

Մեր դիրքը հիմա այնպիսին է, որ պետք է պայքարենք Պրեմիեր Լիգայում մնալու համար: Անցած տարի մեզ դա հաջողվեց և հուսով եմ, որ այս տարի էլ կկարողանանք անել դա,- ասել է Օ'Նիլը:

 

Ավելացնենք նաև, որ կիրակի օրը վնասվածք ստացավ թիմի ռմբարկու Սթիվեն Ֆլետչերը: BBC

«Սանդերլենդ» 0-3 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

09.04.2017, 18:33

«Սանդերլենդ» 0-3 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր վտանգավոր գոտում գտնվող «Սանդերլենդին»։

կարդալ...

«Սանդրելենդ» 0-2 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

05.03.2017, 23:29

«Սանդրելենդ» 0-2 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 27֊րդ տուրի այսօրվա վերջին խաղում «Մանչեսթեր Սիթիի» մրցակիցը աղյուսակի հետնապահ «Սանդերլենդն» էր։

կարդալ...