Նորություններ

«Միլանը» վարձակալեց նաև վան Գինկելին

01.09.2014, 07:47

Մարկո վան ԳինկելՖերնանդո Տորրեսից հետո «Չելսին» վարձակալությամբ «Միլան» ուղարկեց նաև կիսապաշտպան Մարկո վան Գինկելին:

 

Եթե Ֆերնանդոն «Սթեմֆորդ Բրիջ» այլևս չի վերադառնա, քանի որ նրա պայմանագիրը նախատեսված է երկու տարվա համար, ապա Մարկոն դեռ ապագա ունի «Չելսիում»:

 

21-ամյա հոլանդացին մեկ մրցաշրջան կանցկացնի «Միլանում»: Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Մարկոն ծանր վնասվածք ստացավ «Չելսիում»: Այժմ նրա մոտ ամեն ինչ կարգին է, սակայն Ժոզե Մոուրինյոյի թիմում առկա մեծ մրցակցության պատճառով ստիպված այլ ակումբ ընտրեց, որտեղ խաղաժամանակ ստանալու հնարավորություն կունենա:

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

20.06.2018, 10:17

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

«Արսենալը» պաշտոնապես հայտնեց Գերմանիայի ազգային հավաքականի և Լևերկուզենի «Բայերի» դարպասապահ Բերնդ Լենոյին գնելու մասին։ Գործարքն արժեցել է մոտ 22 մլն ֆունտ։

կարդալ...

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

05.06.2018, 20:10

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

Ունաի Էմերիի գլխավորությամբ «Արսենալի» առաջին նորեկը դարձավ «Յուվենտուսի» նախկին պաշտպան Շտեֆան Լիխտշտայները։

կարդալ...