Մոտակա հանդիպումը

22 սեպտեմբեր 2018, 15:30

Նորություններ

Միկա Ռիչարդսը «Արսենալում» կարող է փոխարինել Սանյային

10.03.2013, 17:47

Միկա ՌիչարդսԱյս ամռանը «Արսենալը» կարող է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» աջ պաշտպան Միկա Ռիչարդսին, ում «զինագործները» դիտարկում են որպես Բակարի Սանյային փոխարինող:

 

«Արսենալի» հետ Սանյայի պայմանագրի լրանալուն մնացել է 1 տարի և ամենայն հավանականությամբ ամռանը ակումբը կվաճառի Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստին:

 

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Վենգերի ուշադրության կենտրոնում է Ռիչարդսը, ով վնասվածքի պատճառով երկար ժամանակ չի կարողանում դաշտ դուրս գալ:

 

Հաղորդվում է նաև, որ Ռիչարդսը կարող է լինել այն ֆուտբոլիստներից, ովքեր ամռանը կլքեն «Սիթին»:

 

Ավելացնենք, որ Անգլիայի հավաքականի պաշտպանը «Մանչեսթեր Սիթիի» կազմում մասնակցել է 173 խաղի և դարձել 7 գոլի հեղինակ:

«Մանչեսթեր Սիթի» 3-0 «Ֆուլհեմ» (տեսանյութ)

16.09.2018, 10:16

«Մանչեսթեր Սիթի» 3-0 «Ֆուլհեմ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր առաջնության նորեկներից «Ֆուլհեմին»։

կարդալ...

Ֆուտբոլիստների վաճառքից ամենաշատ վաստակած 20 ակումբները

05.09.2018, 14:00

Ֆուտբոլիստների վաճառքից ամենաշատ վաստակած 20 ակումբները

Շվեյցարական «CIES Football Observatory» կայքը ներկայացրել է Եվրոպայի Թոփ-5 առաջնությունների վերջին 8 տարվա ֆինանսական վերլուծությունը։

կարդալ...