Նորություններ

Միկա Ռիչարդսը հույս ունի հնարավորություն ստանալ Անգլիայի ազգային հավաքականում

09.05.2013, 14:34

Միկա Ռիչարդս«Մանչեսթեր Սիթիի» աջ պաշտպան Միկա Ռիչարդսը հայտնել է, որ իր խաղի շնորհիվ հաջորդ մրցաշրջանում մտադիր է տեղ գրավել Անգլիայի ազգային հավաքականի կազմում:

 

«Վեստ Բրոմվիչի» հետ հաղթական խաղն (1:0) ընդամենը վեցերորդն էր, որ Ռիչարդսը դաշտ էր դուրս գալիս մեկնարկային րոպեներից: Միկան ապաքինվել է հերթական վնասվածքից և այժմ պատրաստվում է հետ բերել կորցրածը:

 

Առողջական բազմաթիվ խնդիրները թույլ չտվեցին Ռիչարդսին մասնակցել Եվրո 2012-ին, իսկ այս մրցաշրջանում անգլիացիների գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հնարավորություն չի ունեցել՝ տեսնելու 24-ամյա ֆուտբոլիստին գործի մեջ:

 

-Հուսամ, որ հաջորդ մրցաշրջանում ես ազատ կլինեմ վնասվածքներից և կկարողանամ ապացուցել բոլորին, թե ինչի եմ ընդունակ: Սա մեծ փորձություն է, և սա նախապատրաստական մրցաշրջան է Աշխարհի առաջնությունից առաջ:

 

Յուրաքանչյուր անգլիացի ցանկանում է մեկնել Բրազիլիա: Նայում եմ իմ դիրքի մրցակիցների վրա, և եթե անկեղծ, նրանք ինձնից ավելի լավը չեն: Հուսամ, որ եթե ես հնարավորություն ունենամ, ապա կկարողանամ դրսևորել ինձ:

 

Կարծում եմ, որ բավականին լավն եմ, որպեսզի լինեմ հավաքականում: Ես պետք է ընդամենը սպասեմ իմ հնարավորությանը,- հայտնել է Միկան: Sky Sports

«Մանչեսթեր Սիթին» իր համար ռեկորդային գումարով գնեց Ռիյադ Մահրեզին

11.07.2018, 14:50

«Մանչեսթեր Սիթին» իր համար ռեկորդային գումարով գնեց Ռիյադ Մահրեզին

«Մանչեսթեր Սիթին» թարմացրեց իր տրանսֆերային ռեկորդը՝ 60 մլն ֆունտ վճարելով «Լեսթերի» վինգեր Ռիյադ Մահրեզի համար։

կարդալ...

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

11.04.2018, 00:38

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Այսօր կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպումներից երկուսը։ «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադում» ընդունել էր «Լիվերպուլին»։

կարդալ...