Նորություններ

Մինյոլեն «Լիվերպուլում» կմնա մինչև 2021 թվականը

18.01.2016, 22:07

Սիմոն Մինյոլե«Լիվերպուլի» դարպասապահ Սիմոն Մինյոլեն նոր պայմանագիր է ստորագրել մերսիսայդյան ակումբի հետ, որը կլրանա 2021 թվականին։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

 

2013 թվականին 9 մլն ֆունտով «Սանդերլենդից» տեղափոխվելուց հետո բելգիացի ֆուտբոլիստը մշտապես քննադատությունների է ենթարկվել։ Մշտապես խոսվում է, որ ակումբն ավելի փորձառու և կայուն դարպասապահի կարիք ունի, սակայն Յուրգեն Կլոպը որոշեց երկարաձգել իր թիմի առաջին համարի պայամանագիրը։ Շնորհիվ իր նոր պայմանագրի, 27-ամյա Սիմոնն այժմ կվաստակի շաբաթական 60 հզր ֆունտ։

 

-Ես շատ ուրախ եմ, որ մնում եմ «Էնֆիլդում»։ Ուրախ եմ իմ ապագան «Լիվերպուլի» հետ կապելու համար։ Գիտեմ, որ նոր պայմանագիրը նոր պատասխանատվություն է առաջացնում։ Շնորհակալ եմ բոլորից, ովքեր վստահում և օգնում են ինձ,- ասել է Մինյոլեն։

«Վեստ Հեմ» 1-1 «Լիվերպուլ» (տեսանյութ)

05.02.2019, 11:43

«Վեստ Հեմ» 1-1 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրի վերջին հանդիպումը կայացավ Լոնդոնի Օլիմպիական մարզադաշտում, ուր «Լիվերպուլը» հյուրընկալվել էր «Վեստ Հեմ Յունայթեդին»։

կարդալ...

Լիվերպուլ 4-3 Կրիստալ Փելես (տեսանյութ)

19.01.2019, 20:58

Լիվերպուլ 4-3 Կրիստալ Փելես (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրում Լիվերպուլը հյուրընկալել էր 14-րդ հորիզոնականում գտնվող Կրիստալ Փելեսին։

կարդալ...