Նորություններ

Միքայել Լաուդրուպ. «Իդեալական երեկո էր»

02.08.2013, 13:50

Միքայել Լաուդրուպ«Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպն իր թիմի մեկնարկը Եվրոպա Լիգայի որակավորման երրորդ փուլում անվանել է «իդեալական»:

 

Հիշեցնենք, որ 1991թ-ից  ի վեր իր առաջին մրցաշրջանը եվրոպական գավաթի խաղարկությունում ուելսյան թիմը սկսեց շվեդական «Մալմյոյի» դեմ համոզիչ հաղթանակով: Հանդիպումն ավարտվեց 4:0 հաշվով` շնորհիվ Վիլֆրիդ Բոնիի դուբլի, ինչպես նաև Միչուի և Ալեխանդրո Պոսուելոյի գոլերի: Զարմանալի չէ, որ «Սուոնսիի» դանիացի մարզիչը գոհ է իր սաների ելույթից:

 

-Մենք հինգ նորեկներ ունենք: Բոլորիս անհրաժեշտ էր որոշ ժամանակ, որպեսզի իրար ճանաչենք, բայց եթե մենք նման խաղում հաղթում ենք 4:0 հաշվով` մեծ թվով ֆուտբոլիստներով, ովքեր միմյանց լավ չեն հասկանում,  ապա դա վատ արդյունք չէ:

 

Դա իդեալական երեկո էր: Չորս խփված գնդակներ և ոչ մի բաց թողակ գնդակ. 2 գոլ Բոնիի կողմից, Միչուն կրկին գոլ է խփում, Պոսուելոն աչքի է ընկնում թիմում իր առաջին իսկ խաղում, չկան վնասվածքներ, ամեն ինչ իդեալական է,- Լաուդրուպի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

«Արսենալը» պարտվեց Եվրոպայի Լիգայի կիսաեզրափակչում (տեսանյութ)

04.05.2018, 09:56

«Արսենալը» պարտվեց Եվրոպայի Լիգայի կիսաեզրափակչում (տեսանյութ)

Երեկ կեսգիշերին կայացավ Եվրոպա Լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղերը։ «Արսենալը» Մադրիդում հյուրընկալվեց «Ատլետիկոյին»։

կարդալ...

ԵԼ․ «Արսենալ» 1-1 «Ատլետիկո» (տեսանյութ)

27.04.2018, 11:34

ԵԼ․ «Արսենալ» 1-1 «Ատլետիկո» (տեսանյութ)

Երեկ կեսգիշերին կայացավ Եվրոպա Լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղերը։ «Արսենալը» «Էմիրեյթսում» մրցեց Մադրիդի «Ատլետիկոյի» հետ։

կարդալ...