Նորություններ

Միքայել Լաուդրուպ. «Սուոնսին» ձգտում է մրցաշրջանն ավարտել լավագույն տասնյակում»

08.04.2013, 18:55

Միքայել Լաուդրուպ«Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը հայտնել է, թե ինչ նպատակներ ունի թիմն այս մրցաշրջանում:

 

-Մարդիկ «Սուոնսիում» ռեալ գնահատում են իրավիճակը: Սակայն պետք է խոստովանել, որ երբ դու հաջողության ես հասնում, ապա սկսում ես ավելին ուզել:

 

Ոչ մեկը չի ցանկանում հայտնվել ներքևում: Մեզ համար բարդ է լինելու, քանի որ մեր ակումբն ամենահամեստներից մեկն է իր տրանսֆերային գումարներով և աշխատավարձով: Վստահ եմ, որ մեզ դժվարին տարի է սպասվում: Եվ շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք պահպանել կարևոր խաղացողներին:

 

Մենք ձգտում ենք ընթացիկ մրցաշրջանն ավարտել լավագույն տասնյակում: Շատ այլ ակումբների նման մեզ համար էլ մեծ ձեռքբերում է 40 միավորը: Դա նշանակում է, որ կարող ես քեզ անվտանգ զգալ և նոր նպատակներ դնել: «Սուոնսիի» համար մեծ ձեռքբերում կլինի, եթե ավարտենք մրցաշրջանը տասնյակում՝ հաշվի առնելով, որ արդեն մեկ գավաթ նվաճել ենք,- հայտնել է Լաուդրուպը: The Guardian

«Լիվերպուլ» 5-0 «Սուոնսի Սիթի» (տեսանյութ)

27.12.2017, 00:09

«Լիվերպուլ» 5-0 «Սուոնսի Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալել էր հետնապահ «Սուոնսի Սիթիին»։

կարդալ...

«Տոտտենհեմ» 0-0 «Սուոնսի Սիթի» (տեսանյութ)

16.09.2017, 22:24

«Տոտտենհեմ» 0-0 «Սուոնսի Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր Ուելսը ներկայացնող «Սուոնսի Սիթիին»։

կարդալ...