Նորություններ

Միքայել Լաուդրուպ. «Վիլյան դժվար թե համաձայնվի տեղափոխվել մեզ մոտ»

27.12.2012, 13:39

Դավիդ Վիլյա«Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը ժխտել է լուրերն այն մասին, թե «Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյան վարձավճարով հանդես է գալու իր թիմում:

 

Դավիդ Վիլյան ընթացիկ մրցաշրջանում ոչ միշտ է տեղ գտնում կատալոնական ակումբում և մտադիր է հունվարին լքել ակումբը: Ըստ լրատվամիջոցների` Վիլյայի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալը», «Լիվերպուլն» ու «Չելսին»: Հնարավոր ակումբների շարքում է նաև «Սուոնսին», որը չունի այդքան մեծ ֆինանսական ներուժ Վիլյայի նման խաղացողին ձեռք բերելու համար: Նույնիսկ Լաուդրուպն է զարմացած:

 

-Այո, Դավիդը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, բայց ցավոք սրտի, նա դժվար թե համաձայնվի տեղափոխվել մեզ մոտ: Եվ չնայած ես այդ մասին չեմ խոսել Տիտո Վիլանովայի հետ, ինձ թվում է` Վիլյան կմնա Բարսելոնայում: Daily Mail

Ֆուտբոլիստների վաճառքից ամենաշատ վաստակած 20 ակումբները

05.09.2018, 14:00

Ֆուտբոլիստների վաճառքից ամենաշատ վաստակած 20 ակումբները

Շվեյցարական «CIES Football Observatory» կայքը ներկայացրել է Եվրոպայի Թոփ-5 առաջնությունների վերջին 8 տարվա ֆինանսական վերլուծությունը։

կարդալ...

«Չելսին» տրանֆերային շուկայում դարպասապահի նոր ռեկորդ սահմանեց

09.08.2018, 16:12

«Չելսին» տրանֆերային շուկայում դարպասապահի նոր ռեկորդ սահմանեց

«Չելսին» պաշտոնապես ավարտին հասցրեց «Ատլետիկի» դարպասապահ Կեպա Արիսաբալագայի տրանսֆերը։ Գործարքի արժեքը կազմել է 80 մլն եվրո (71 մլն ֆունտ)։

կարդալ...