Նորություններ

Մխիթարյանը մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն

20.05.2016, 09:22

Henrikh-MkhitaryanԴորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը գերմանական ակումբի հետ և այժմ պատրաստ է տեղափոխվել «Արսենալ»։

 

«Արմենպրես» լրատվականի տվյալներով, մեր հայրենակիցը չի ցանկանում երկարաձգել «Բորուսիայի» հետ պայմանագիրը, որը կլրանա մեկ տարուց։ Ֆինանսական կորուստ չունենալու համար դորտմունդյան ակումբը պատրաստ է այս ամառ վաճառել Հենրիխին։

 

Հաղորդվում է, որ 27-ամյա Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան արդեն բանակցում է «Արսենալի» հետ, որի սկաուտները բազմիցս հետևել են Հենրիխի խաղին։ Ակումբներն այժմ քննարկում են նաև տրանսֆերային գումարի հարցը։

 

Ավելացնենք, որ Մխիթարյանին ցանկանում են իրենց թիմում տեսնել նաև «Յուվենտուսը», «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին», սակայն Հենրիխը որոշել է կարիերան շարունակել Արսեն Վենգերի թիմում։ Աղբյուրի հաղորդմամբ, Մխիթարյանն արդեն բնակարան է փնտրում Լոնդոնի հյուսիսում։

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

05.06.2018, 20:10

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

Ունաի Էմերիի գլխավորությամբ «Արսենալի» առաջին նորեկը դարձավ «Յուվենտուսի» նախկին պաշտպան Շտեֆան Լիխտշտայները։

կարդալ...

«Լիվերպուլը» գնեց Ֆաբինյոյին

29.05.2018, 11:15

«Լիվերպուլը» գնեց Ֆաբինյոյին

«Լիվերպուլը» պաշտոնապես հայտնել է «Մոնակոյի» կիսապաշտպան Ֆաբինյոյին գնելու մասին։ Գործարքն արժեցել է 50 մլն եվրո (43.7 մլն ֆունտ)։

կարդալ...