Նորություններ

Մխիթարյանը և Իբրահիմովիչը ուղևորվում են «Յունայթեդ»

26.06.2016, 11:59

Զլատան Իբրահիմովիչ«Մանչեսթեր Յունայթեդն» ավարտին է հասցնում Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և ՊՍԺ֊ի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչի տրանսֆերները։

 

Ինչպես հայտնում է բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը, «կարմիր սատանաները» հուսով են «Բորուսիային» կգոհացնի 30 մլն ֆունտի առաջարկը։ Սա հիանալի գումար է մի ֆուտբոլիստի համար, ով հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը, որի լրանալուն մնացել է 12 ամիս։

 

Քանի որ Հենրիխն արդեն հայտնել է «Յունայթեդին» միանալու իր ցանկության մասին, ապա հավանական է, որ առաջիկա օրերին նա կդառնա մանչեսթերյան ակումբի ֆուտբոլիստ։

 

Ինչ վերաբերվում է Իբրահիմովիչին, ապա երեկ նա հանդիպել է իր գործակալ Մինո Ռայոլայի հետ, ով ներկայացնում է նաև Մխիթարյանի շահերը։ Զլատանն արդեն համաձայնեցրել է իր անձնական պայմանագիրը «սատանաների» հետ և հաջորդ շաբաթ կմեկնի Մանչեսթեր։

«Նյուքասլ Յունայթեդ» 1-0 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

11.02.2018, 20:11

«Նյուքասլ Յունայթեդ» 1-0 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր 17-րդ հորիզոնականում գտնվող «Նյուքասլ Յունայթեդին»։

կարդալ...

«Արսենալ» 5-1 «Էվերթոն» (տեսանյութ)

03.02.2018, 23:39

«Արսենալ» 5-1 «Էվերթոն» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրի այսօրվա վերջին խաղում «Արսենալը» հյուրընկալել էր 10-րդ հորիզոնականում գտնվող «Էվերթոնին»։

կարդալ...